Լրահոս

16.01.2012 15:29


100% համամասնական ընտրակարգին աջակցելու առաջարկով Ստյոպա Սաֆարյանը դիմել է ԵԽԽՎ համազեկուցողներին

100% համամասնական ընտրակարգին աջակցելու առաջարկով Ստյոպա Սաֆարյանը դիմել է ԵԽԽՎ համազեկուցողներին

Այսօր՝ ՀՀ Ազգային ժողովում Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցող Ջոն Պրեսկոտի հետ հանդիպման ժամանակ, նրան է փոխանցվել «Ժառագություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի նամակը՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու հիմնավորումներով:

Դիմելով ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերին և Ջոն Պրեսկոտին՝ Ս. Սաֆարյանը մասնավորապես գրել է, որ 2012թ. մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները ոչ միայն Հայաստանի հերթական ժողովրդավարական թեսթն են լինելու, այլ նաև՝ ժողովրդավարական հեռանկարին հավատարմության ու համապետական քաղաքական կամքի ստուգատեսը:

«Մեծամասնական ընտրակարգով խորհրդարանում հայտնվածներից շատերը հենց օրվա իշխանական ուժերի թեկնածուներն են եղել և մնում են այդպիսին (ինչը խորհրդարանում մեծամասնություն կազմելու առումով մշտապես առավելություն է տալիս իշխող ուժերին), և «անկախ պատգամավորների» և իշխանության միջև ստատուս քվո է ձևավորվում «իշխանության հանդեպ լոյալություն՝ ընտրվելու, իշխանությանը հնազանդ լինելու ու վարվող քաղաքականությանը չխոչընդոտելու դիմաց» բանաձևի շրջանակներում,–ասված է նամակում,–օրենսդրական այդ փոփոխությունը կյանքի կոչելու համար սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու կամ ընտրական վարչարարության այլ ընթացակարգեր փոփոխելու կարիք չկա (ինչպես թյուրիմացաբար մատուցվում է), և նաև բավարար ժամանակ ունենք: Մնում է, որ իշխող քաղաքական ուժերը, որոնց մեծ մասի քաղաքական ծրագրերում ամրագրված է «100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին» անցնելու խոստումը, քաղաքական կամք ցուցաբերեն խորհրդարանական ընդդիմության ու արտախորհրդարանական տարբեր քաղաքական ուժերի համերաշխությանն արժանացած այս առաջարկն ի կատար ածելու հարցում»:

Ս. Սաֆարյանը դիմել է համազեկուցողներին՝ նպաստել Ընտրական օրենսգրքի լրամշակմանը և այդ շրջանակում մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժերի համերաշխությունը վայելող «Ժառանգություն»-ՀՅԴ համատեղ առաջարկի՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի որդեգրման գործում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը