Լրահոս

16.01.2012 16:17


Ամիրյան փողոցի 26 ընտանիքների նամակը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Ամիրյան փողոցի 26 ընտանիքների նամակը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

«Մեծարգո Պարոն Նախագահ, մենք լինելով պետական կարիքների համար իրացվող տարածքի բնակիչներ (համաձայն Հ.Հ. կառավարության թիվ 399-Ն 04.03.2004 թ. եւ 909–Ն 17.06.2004թ. որոշումների), 2005թ-ի գարնանը ստիպված էինք (այլ առաջարկ՝ առեւտրային տարածք, բնակարան, մեր առեւտրային տարածքների շուկայական արժեքը, մեր բնակարանների շուկայական արժեքը, ինչը նախատեսված է Հ.Հ. օրենքներով եւ կառավարության որոշումներով, մեզ չի արվել) կնքել անշարժ գույքի իրացման եւ փոխհատուցման պայմանագրեր, համաձայն որի, 30 ամիս հետո պետք է մեր տների տեղում կառուցվող շենքից ստանայինք մեր առեւտրային տարածքները եւ բնակարանները։ Շենքի շինարարության վերջնաժամկետն էր 2008թ. հունվարը, սակայն 2008թ. միայն շենքի նախագիծն է հաստատվել (ներկայումս պետության այս եւ մյուս սխալները ու օրենքների խախտումները՝ Հ.Հ-ի լիազորված անձի եւ կառուցապատողի նույն անձը լինելը, ՀՀ–ի կողմից առեւտրային տարածքների եւ բնակարանների հատակագծերի չտրամադրելը եւ այլն, որպես օրենքի ու պարզապես առողջ դատողության ծանակում եւ զավեշտ փորձում են ներկայացնել որպես ֆորս մաժոր եւ պայմանագրի թերիություն)։ 2009 թ. Հ.Հ. կառավարությունը 3 մլն. դոլար տրամադրեց շինարարությունը ավարտելու համար։ Ինչ եղավ այդ գումարը, հանելուկ է, փաստը այն է, որ շինարարությունը առայսօր չի ավարտվել։

Իմիջայլոց, դատելով շինարարության ներկա տեմպից, մոտակա 2 տարում չի էլ ավարտվի։ Մեզ մինչ այժմ չի հատկացվել Սեփականության վկայակաները, եւ մենք չենք կարող ոչ մի իրավական գործողություն կատարել կիսակառույց տարածքների նկատմամբ՝ վաճառք, նվիրատվություն, կտակ»։

Այս խորագրի վերջին նյութերը