Ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի «Աքիլլես» կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն այսօրվա ասուլիսին անդրադարձել է տեխնիկական սարքերով հայտնաբերված երթևեկության կանոնների իրավախախտումներին։ «Մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է 300 խախտում: Օրինակ, սոսկալի դեպք էր եղել Արշակունյաց պողոտայում՝ հայտնաբերվել է 180 կմ/ժ արագությամբ ընթացող մեքենա»,- ասել է բանախոսը։
Ըստ նրա տեղադրված տեսախցիկների քանակը, հատկապես երկար պողոտաներում, բավարար է՝ «հաշվի առնելով, որ դրանք տեղադրված են 10 խաչմերուկներում»:
Էդուարդ Հովհաննիսյանը նշել է, որ հանրապետությունում օրական գրանցվում է 2000-ից ավել երթևեկության խախտում և տեսախցիկները այդքան խախտումների 5 տոկոսն է կարող արձանագրել:
Բանախոսը բացառել է սարքերի միջոցով արձանագրված խախտումների պարագայում մարդկային գործոնի միջամտությունը։ «Քեռի, խնամի, բարեկամի սկզբունքն այլևս չի գործի: Ամենակարևոր հանգամանքն այն է, որ փողոցներում` համենայն դեպս կենտորանական փողոցներում, այլևս չենք տեսնի ավտոտեսուչ-վարորդ հարաբերություններ»,–ասել է նա։
Քեռի, խնամի, բարեկամի սկզբունքն այլևս չի՞ գործի
Ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի «Աքիլլես» կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն այսօրվա ասուլիսին անդրադարձել է տեխնիկական սարքերով հայտնաբերված երթևեկության կանոնների իրավախախտումներին։ «Մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է 300 խախտում: Օրինակ, սոսկալի դեպք էր եղել Արշակունյաց պողոտայում՝ հայտնաբերվել է 180 կմ/ժ արագությամբ ընթացող մեքենա»,- ասել է բանախոսը։
Ըստ նրա տեղադրված տեսախցիկների քանակը, հատկապես երկար պողոտաներում, բավարար է՝ «հաշվի առնելով, որ դրանք տեղադրված են 10 խաչմերուկներում»: Էդուարդ Հովհաննիսյանը նշել է, որ հանրապետությունում օրական գրանցվում է 2000-ից ավել երթևեկության խախտում և տեսախցիկները այդքան խախտումների 5 տոկոսն է կարող արձանագրել: