Գյումրիում հասարակության շրջանում լուրեր են շրջանառվում, որ ջրծաղիկ հիվանդության վարակը մեծ տարածում է գտել, և շատերը զգուշությունից դրդված իրենց երեխաներին խուսափում են ուղարկել մանկապարտեզներ և դպրոցներ: Նման խոսակցությունները հատկապես մեծ տարածում ստացան Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում ջրծաղկի հետևանքով զոհված զինվորի դեպքից հետո:
Սակայն մարզի վարակաբանները և բժիշկները հերքում են այս տեղեկատվությունը: Մասնավորապես ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Շիրակի մարզային կենտրոնի պետ ԿարինեԹայիրյանը «7օր»–ին փոխանցեց, որ մարզում նման խնդիր չկա.
«Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ջրծաղկով վարակված հիվանդների քանակը գրեթե նույնն է: 2011թ. հունվար ամսին մարզում գրանցվել է 45 ջրծաղկով հիվանդ, որից մինչև 14 տարեկանների թիվը կազմել է 32, իսկ այս տարի նույն ժամանակահատվածում գրանցվել է 42 դեպք, որից մինչև 14 տարեկանների թիվը կազմել է 35: Հնարավոր է, որ մինչև ամսվա վերջ մի քանի դեպք ևս գրանցվի»։
Ջրծաղկի վարակի տարածում Շիրակի մարզում չկա
Գյումրիում հասարակության շրջանում լուրեր են շրջանառվում, որ ջրծաղիկ հիվանդության վարակը մեծ տարածում է գտել, և շատերը զգուշությունից դրդված իրենց երեխաներին խուսափում են ուղարկել մանկապարտեզներ և դպրոցներ: Նման խոսակցությունները հատկապես մեծ տարածում ստացան Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում ջրծաղկի հետևանքով զոհված զինվորի դեպքից հետո:
Սակայն մարզի վարակաբանները և բժիշկները հերքում են այս տեղեկատվությունը: Մասնավորապես ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Շիրակի մարզային կենտրոնի պետ Կարինե Թայիրյանը «7օր»–ին փոխանցեց, որ մարզում նման խնդիր չկա.
«Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ջրծաղկով վարակված հիվանդների քանակը գրեթե նույնն է: 2011թ. հունվար ամսին մարզում գրանցվել է 45 ջրծաղկով հիվանդ, որից մինչև 14 տարեկանների թիվը կազմել է 32, իսկ այս տարի նույն ժամանակահատվածում գրանցվել է 42 դեպք, որից մինչև 14 տարեկանների թիվը կազմել է 35: Հնարավոր է, որ մինչև ամսվա վերջ մի քանի դեպք ևս գրանցվի»։
Դերենիկ Մալխասյան
Գյումրի