Լրահոս

17.01.2012 17:10


Ոչխար խուզելը օլիմպիական մարզաձև՞

Ոչխար խուզելը օլիմպիական մարզաձև՞

Ինչպես հաղորդում է «Associated Press» գործակալությունը, Նոր Զելանդիայի «Federated Farmers» ֆերմերների միավորումն առաջարկել է ոչխարների խուզումը ներառել Օլիմպիական խաղերի ծրագրում:

Կազմակերպության կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ «եկել է ժամանակը՝ ոչխարների խուզումը բարձրացնելու համաշխարհային մարզական բարձր մակարդակի»:

Կազմակերպությունն առաջարկում է այն ցուցադրական մարզաձև դարձնել և ներկայացնել առաջիկա Օլիմպիադայի ժամանակ:

Խուզումն օլիմպիական ծրագրում ներառելու հավանականությունը չափազանց ցածր է: Դա պայմանավորված է աշխարհում այդ մարզաձևի տարածվածության ցածր մակարդակով: Բացի Նոր Զելանդիայից, ոչխարներին խուզում են նաև Իռլանդիայում և Ավստրալիայում:

Այս խորագրի վերջին նյութերը