Լրահոս

17.01.2012 17:47


Հայաստանը «Եվրատեսիլ 2012» մրցույթի հայտ է ներկայացրել

Հայաստանը «Եվրատեսիլ 2012» մրցույթի հայտ է ներկայացրել

«Եվրատեսիլ 2012» մրցույթի պաշտոնական կայքը քիչ առաջ ներկայացրել է մրցույթի մասնակից 43 երկրների անունները, որոնց մեջ է նաև Հայաստանը:

«7օր»–ը «Եվրատեսիլի» հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանից փորձեց ճշտել՝ արդյոք այդ լուրը համապատասխանո՞ւմ է իրականությանը։ Գ. Գասպարյանը նշեց, որ մրցույթի պաշտոնական կայքում ներկայացված է այն երկրների անունները, որոնք մասնակցության պաշտոնական հայտ են ներկայացրել։

–Մենք ներկայացրել ենք մրցույթի մասնակցության հայտ, որովհետև Եվրոպայի հեռարձակողների միության լիիրավ անդամ ենք, և մշտապես ցանկության կա լինել այդ մեծ ընտանիքի նախագծերի մեջ։ Մնացած հարցերի մասին՝ թե՛ մասնակցության, թե՛ անվտանգության, թե՛ ինչպես է ընտրվելու մասնակիցը, մենք ավելի ուշ ենք խոսելու,–ընդգծեց նա։

Հարցին, թե, այնուամենայնիվ, Հայաստանը մասնակցելո՞ւ է «Եվրատեսիլ 2012» մրցույթին, Գոհար Գասպարյանը պատասխանեց, որ դա մասնակիցների ցանկն է, իսկ մնացած բոլոր հարցերի մասին ինքը չի կարող մեկնաբանություններ տալ։

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթը կայանալու է Բաքվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը