Լրահոս

17.01.2012 19:22


Հայտնաբերվել է «Կոստա Կոնկորդիայի» շոգենավի ևս հինգ մահացածների դիակներ

Հայտնաբերվել է «Կոստա Կոնկորդիայի» շոգենավի ևս հինգ մահացածների դիակներ

Փրկարարները հայտնաբերել են «Կոստա Կոնկորդիա» շոգենավի տախտակամածում մնացած ևս հինգ մարդու դիակներ: Այս մասին փոխանցում է «»Lenta.ru»-ն` հղում անելով «Ֆրանս պրես» գործակալությանը:

Դիակները հայտնաբերվել են նավի պարենային մասում, որն ամբողջովին սուզված է եղել:

Այսպիսով, զբոսաշրջային շոգենավի խորտակումից զոհվածների թիվը հասել է 11-ի: Եվս 24 ուղևորներ համարվում անհետ կորած:

«Կոստա Կոնկորդիա» շոգենավի տախտակամածում գտնվել  4234 մարդ, որոնցից հազարը կազմել է նավի անձնակազմը:

Շոգենավը հունվարի 13-ի երեկոյան մոտեցել է ափին և բախվել ժայռերին, ինչի հետևանքով նավը սուզվել է:Նավապետ Ֆրանչեսկո Սկետինոն հայտարարել է, թե նավի խորտակման պատճառը ժայռերն են, որոնք չեն երևացել քարտեզի վրա: Սակայն մեկ այլ վարկածի համաձայն` նավապետը նավը մոտեցրել է ափին, որպեսզի ողջունի իր նավաստի ընկերոջը:

Այս խորագրի վերջին նյութերը