Լրահոս

17.01.2012 20:23


Արոնյանն ու Կարլսենը գլխավորում են մրցաշարային աղյուսակը

Արոնյանն ու Կարլսենը գլխավորում են մրցաշարային աղյուսակը

Վեյկ ան Զեեում ընթացող շախմատային փառատոնի A մրցաշարի 4-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով առավելության հասավ ԱՄՆ-ը ներկայացնող Գատա Կամսկու նկատմամբ և վաստակած 3 միավորով հավասարվեց առաջատար Մագնուս Կառլսենին:

Մեկնարկային երկու տուրերում պարտություն կրած Սերգեյ Կարյակինը 2-րդ անընդմեջ հաղթանակը տարավ: Ռուս գրոսմայստերը պարտության մատնեց Դավիդ Նավարային: Տուրի մյուս մրցավեճերում գրանցվեց ոչ ոքի արդյունք:

Լևոն Արոնյան - Գատա Կամսկի' 1:0

Դավիդ Նավարա - Սերգեյ Կարյակին' 0:1

Ֆաբիանո Կարաունա - Մագնուս Կառլսեն' 0,5:0,5

Բորիս Գելֆանդ - Թեմուր Ռաջաբով' 0,5:0,5

Անիշ Գիրի - Հիկարու Նակամուրա' 0,5:0,5

Վասիլի Իվանչուկ - Լյուկ վան Վելի' 0,5:0,5

Վեսելին Թոփալով - Վուգար Հաշիմով' 0,5:0,5

Արոնյանին և Կարլսենին 2,5-ական միավորով հաջորդում են Կարաունան և Ռաջաբովը:

Այս խորագրի վերջին նյութերը