Ֆրանսիան սեղմում է օղակը, Թուրքիան հակազդում է արտառոց խոսքերով և գործերով
Թուրքիայի ղեկավարները պարբերաբար հայտարարում են, որ իրենք չեն վախենում իրենց երկրի անցյալի հետ առճակատվելուց: Սակայն, հենց որ որևէ մեկը հիշեցնում է նրանց իրենց պատմության ամենամութ դրվագները, նրանք մատնվում են խուճապի և հանդես են գալիս բուռն արձագանքներով:
Թուրք պաշտոնատարների արտասովոր վարքագծի վերջին օրինակը նրանց արձագանքն էր Ֆրանսիայի կողմից՝ Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի ընդունմանն ուղղված նախաձեռնություններին: Չնայած Թուրքիայի սպառնալիքներին և հակադարձ քայլերին՝ 2011 թվականի դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց օրինագիծը, իսկ Սենատը ակնկալվում է, որ կհաստատի այն 2012 թվականի հունվարի 23-ին:
Ահա Ֆրանսիային և ֆրանսիական ամեն ինչին ուղղված Թուրքիայի կատաղի հակազդեցություններից մի քանի օրինակ՝
-- Վարչապետ Էրդողանը մեղադրեց Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հորը Ալժիրում տեղի ունեցած վայրագություններին մասնակցելու համար, երբ ծառայում էր ֆրանսիական բանակում: Սարկոզիի հայրը հակադարձեց՝ խորհուրդ տալով Էրդողանին կարդալ իր կենսագրությունը՝ ասելով նրան, որ ինքը երբեք ոտք չի դրել Ալժիր:
-- Իր սեփական երկրի կողմից իրականացրած հայերի ցեղասպանությունն արդարացնելու համար, Էրդողանը մեղադրեց Ֆրանսիային Ալժիրում «ցեղասպանություն» իրականացնելու մեջ: Սակայն, Էրդողանը շշմեց, երբ Ալժիրի վարչապետ Ահմեդ Օյահիան հանդիմանեց նրան Ալժիրի ժողովրդի արյունը քաղաքականության թեմա դարձնելու համար: Օյահիան նաև մեղադրեց Թուրքիային անթիվ ալժիրցիների մահվան մեջ, երբ գաղութատիրության շրջանում Ֆրանսիային զինամթերք է մատակարարել, ինչի համար Թուրքիայի նախկին նախագահ Օզալը ներողություն է խնդրել Ալժիրից:
-- Անցյալ շաբաթ Անկարայի քաղաքապետը հայտարարեց, որ Քաղաքային խորհուրդը որոշել է «Փարիզի փողոցը» վերանվանել «Ալժիրի փողոց», «Շարլ դե Գոլ փողոցը» վերանվանել ի պատիվ Ալժիրի որևէ հերոսի, ինչպես նաև Թուրքիայի մայրաքաղաքում Ֆրանսիայի դեսպանատան առջև կանգնեցնել Ալժիրի «ջարդերին» նվիրված հուշարձան:
--Թուրքական գործարանները ջերմեռանդությամբ արտադրում են Սարկոզիի անվամբ զուգարանի թուղթ, աղբի տոպրակներ և մանկան տակդիրներ և Ֆրանսիայի պատգամավոր Վալերի Բոյերի պատկերով պահպանակներ, իսկ թուրք hակերների մի խումբ կոտրել էր Ֆրանսիայի օրենսդիրների կայքերը և սպառնում էին բռնաբարել տիկին Բոյերին ու սպանել նրա երեխաներին:
--Թուրք դասախոս Օյա Աքգոնենչը մի ծիծաղելի հոդված էր գրել` «Հայկական իրադարձությունները Հայաստանի, Ֆրանսիայի և Ամերիկայի եռանկյունում»: Նա մատնանշել էր Թուրքիայի դեմ երեք «վտանգավոր հարձակվողներին», որոնց ազգանունները սկսվում են «Ս» տառով՝ «Ֆրանսիայի նախագահ Սարկոզին, Հայաստանի Սարգսյանը և Միացյալ Նահանգներում հայկական լոբբիի ղեկավար Սասունյանը»:
--Թեև Թուրքիան կոչ էր արել բոյկոտել ֆրանսիական ապրանքներն ու ծառայությունները՝ Թուրքիայից դեպի Փարիզ թռիչքների տոմսերն ամբողջությամբ վաճառված էին, քանի որ արձակուրդների ընթացքում Ֆրանսիա այցելող թուրքերի քանակը անցյալ տարվա համեմատ աճել էր 10%-ով: Նմանապես, 2001 թվականին՝ Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո, այս երկու երկրների միջև առևտրում գրանցվել էր 30% աճ՝ չնայած Թուրքիայի կողմից Ֆրանսիայի դեմ բարձրացրած բոյկոտին:
-- Ֆրանս-ալժիրցի գործարար Ռաշիդ Նեքազը, ով իր Թուրքիա կատարած վերջին այցի ժամանակ հպարտությամբ հայտարարել էր «Ես ինձ զգում եմ որպես թուրք», հայտնեց, որ ինքը կհիմնադրի մի միլիոն եվրոյի չափով (1.3 միլիոն ԱՄՆ դոլար) հիմնադրամ և կվճարի Հայոց ցեղասպանության մերժման մեղադրանքով Ֆրանսիայում ձեռբակալված յուրաքանչյուր թուրքի 45,000 եվրոյի տուգանքը: Պարոն Նեքազին մոռացավ տեղեկացնել հավանական թուրք մերժողականներին, որ Ֆրանսիայի այդ նույն օրենքը նախատեսում է մեկ տարի ժամկետով ազատազրկում, որն իր հիմնադրամը չի կարող կանխել:
--Թուրքական լրատվական գործակալության ղեկավարը կոչ արեց փակել Թուրքիայում ֆրանսիական դպրոցները և արգելել ֆրանսերենի դասավանդումը թուրքական դպրոցներում:
Նման անհեթեթ հայտարարությունների քանակը պիտի բազմապատկվի շուտով, երբ Ֆրանսիայի Սենատը հաստատի Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագիծը, և նախագահ Սարկոզին իր ստորագրությամբ օրենքի ուժ տա դրան՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ֆրանսիայի երկու խոշորագույն կուսակցությունները սատարում են հայկական օրինագծի ընդունմանը: Պատկերացրեք թուրք ղեկավարների պոռթկումները, երբ Ֆրանսիայում թուրքերը ձերբակալվեն ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը խախտելու համար:
Թուրքական վայնասունները գագաթնակետին կհասնեն, երբ Ֆրանսիայի կառավարությունը Եվրոպական միության մյուս 25 պետություններին առաջարկի ընդունել ժխտումն արգելող նման օրենք, որի շնորհիվ թուրք մերժողականները կձերբակալվեն և կպատժվեն ողջ Եվրոպայում:
Թուրք ղեկավարները իրենցից բացի ոչ ոքի չպետք է մեղադրեն այսպիսի ամոթալի և ստորացուցիչ դրության մեջ հայտնվելու համար: Սակայն, Թուրքիան այն երկիրը չէ, որ կարող է դասեր տալ ուրիշին խոսքի ազատության վերաբերյալ՝ հաշվի առնելով իր սեփական քաղաքացիների հիմնական մարդու իրավունքները ոտնահարող իր կեղեքիչ օրենքները: Ֆրանսիայում անօրինական է համարվում ցեղասպանության մասին ստելը, մինչդեռ Թուրքիայում անօրինական է համարվում ճշմարտությունն ասելը:
Ֆրանսիայի Սենատին կամ այն երեք մարդկանց, «որոնց ազգանունները սկսվում են «Ս» տառով» մեղադրելու փոխարեն, թուրք ղեկավարները կարող են դուրս գալ իրենց դարամյա ճահճից՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը և վերականգնելով զոհերի ժառանգների արդարացի իրավունքները:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ՝ Կարինե Գևորգյան