Լրահոս

15.01.2011 14:08


Ա. Հարությունյանը հաջող է գնահատել անցած տարին

Ա. Հարությունյանը հաջող է գնահատել անցած տարին

Այսօր լրագրողների հետ հանդիպում է ունեցել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, ով ամփոփել է 2010թ. և խոսել առաջիկա ծրագրերի մասին։ Նա նշել է, որ 2010թ. հաջող տարի էր, քանի որ իրենք գրեթե ամբողջությամբ հաղթահարել են ճգնաժամի ազդեցությունը և կարողացել են մեծ հեռուստալսարան ապահովել, նկարահանվել են մի շարք ֆիլմեր, ինչը կշարունակվի նաև այս տարի։ Մասնավորապես նա նշել է, որ արդեն սկսվել են «Հացի խնդիրը» գեղարվեստական ֆիլմի նկարահանման աշխատանքները Պերճ Պռոշյանի համանուն վեպի հիման վրա։

 

Ի պատասխան շրջանառվող այն լուրերի, թե Հանրային հեռուստռադիոընկերության եթերում խորհրդարանական ընդդիմությանն ավելի մեծ տեղ է տրվում, քան կոալիցիոն ուժերին՝ Ալեքսան Հարությունյանը նշել է, թե այդպիսի բան չկա, և դրա ապացույցը դիտարկումների արդյունքներն են։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը