Լրահոս

18.01.2012 14:39


Ռուբեն Հախվերդյան. «Մեսրոպ Մաշտոցը բոլորովին էլ ցանկություն չէր ունենա «մերձենալ» Պուգաչովայի հետ»

Ռուբեն Հախվերդյան. «Մեսրոպ Մաշտոցը բոլորովին էլ ցանկություն չէր ունենա «մերձենալ» Պուգաչովայի հետ»

Հայտնի երգահան Ռուբեն Հախվերդյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ քննադատել է գործող իշխանությունների վերաբերմունքը հայ մշակույթի նկատմամբ։ Նա մասնավորապես քննադատել է այն հանգամանքը, որ կարևորագույն կոչումները տրվում են դրանց անարժան մարդկանց։

–Աբսուրդ բաներ են կատարվում...կոչումներ են տալիս, օրինակ, Ալլա Պուգաչովային։ «Մեսրոպ Մաշտոցի» կոչում են տալիս, երբ Մաշտոցը մեր սրբերի դասին է կարգվում։ Իսկ Պուգաչովան ոչ միայն նողկալի երգչուհի է, պապսայի հիմնադիրը, այլ նաև բարոյապես կայուն երևույթ չէ, որ Մաշտոցի նման սուրբը կախվի նրա, ներողություն արտահայտությանս համար, կրծքավանդակից։ Եթե Մեսրոպ Մաշտոցը նրան տեսներ, բոլորովին էլ ցանկություն չէր ունենա նրա հետ «մերձենալ»,– ասել է Հախվերդյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը