Լրահոս

18.01.2012 15:13


Լավրով. «Սիրիա ռուսական զենքի ներկրումն օրինական է»

Ինչպես հայտնում է «BBC»–ն, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը  հայտարարել է, որ Մոսկվան անհրաժեշտ չի համարում Սիրիայում ռուսական «Չերիոթ» նավի հետ կապված միջադեպը բացատրելը կամ այդ կապակցությամբ արդարանալը, քանի որ Սիրիայի հետ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունն իրականացվում է օրինական հիմքերի վրա։

Մենք անհրաժեշտ չենք համարում որևէ բացատրություն տալը կամ արդարանալը, որովհետև մենք ոչ մի միջազգային պայմանավորվածություն, Անվտանգության խորհրդի ոչ մի բանաձև չենք խախտում։ Մենք Սիրիայի հետ առևտուր ենք անում միայն այն ապրանքներով, որոնք միջազգային իրավունքով արգելված չեն,–մամլո ասուլիսի ժամանակ ասել է Լավրովը։

Այս խորագրի վերջին նյութերը