Սամվել Նիկոյանը խորհրդակցության էր հրավիրել միջազգային կառույցներում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունների ղեկավարներին
Հունվարի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը խորհրդակցության էր հրավիրել միջազգային կառույցներում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունների ղեկավարներին: Խորհրդակցությանը ներկա էին նաեւ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը նշեց, որ խորհրդարանական դիվանագիտությունը մեր պետության արտաքին քաղաքականության բաղկացուցիչ ու կարեւոր մասն է, եւ խորհրդակցության նպատակն է քննարկել միջազգային կառույցներում ՀՀ ԱԺ պատվիրակությունների կատարած աշխատանքը, առկա խնդիրները եւ ծրագրերը, տեղեկատվություն փոխանակել, ծանոթանալ առաջարկների ու տեսակետների, դրանց հիման վրա ավելի արդյունավետ ու համակարգված կազմակերպել խորհրդարանականների աշխատանքը: Իսկ խորհրդակցությանը ԼՂՀ ԱԺ նախագահի մասնակցությունը, Սամվել Նիկոյանի խոսքերով, եւս մեկ վկայություն է, որ ԼՂ ժողովուրդը` հանձինս իր օրինական ընտրված իշխանությունների, մասնակցում է բոլոր այն խնդիրների քննարկմանը եւ լուծմանը, որոնք վերաբերում են իր ճակատագրին:
ՀՀ ԱԺ պատվիրակությունների ղեկավարները` ի դեմս Մկրտիչ Մինասյանի (Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողով), Արմեն Ռուստամյանի (Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողով), Կարեն Ավագյանի (ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողով), Գագիկ Մինասյանի (Սեւծովյան տնտեսական համագործակցության ԽՎ), Նաիրա Զոհրաբյանի (Հայաստան- ԵՄ միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ), Վահան Հովհաննիսյանի (Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողով «Եվրանեսթ»), Արամ Սաֆարյանի (ԵԱՀԿ ԽՎ ), Դավիթ Հարությունյանի (ԵԽԽՎ), անդրադառնալով նախորդ տարի կատարված աշխատանքներին, ներկայացրեցին նաեւ իրենց մտահոգությունները, դիտարկումներն ու առաջարկությունները հետագա ծրագրերն ավելի արդյունավետ իրականացնելու ուղղությամբ: Իսկ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն ամփոփեց Միջխորհրդարանական միության, ԱՊՀ միջխորհրդարանական եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովների հետ համագործակցությունը: