Գյումրիում տասնյակ անօթևան ընտանիքներ բնակվում են երկրաշարժից խարխլված շենքերում
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին
ՀՀ քաղաքաշինության նախարար
Վարդան Վարդանյանին
Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին
Դիմում-ուղերձ
Աղետիգոտումպետությանկողմիցբնակարանայինփոխհատուցմանոչենթակա, կիսախարխուլ շենքերում, մասնավորապես նախկին հանրակացարաններում բնակվող անօթևանընտանիքներին ժամանակավոր կացարաններով ապահովելու անհրաժեշտության մասին
Գյումրիում տասնյակ անօթևան ընտանիքներ բնակվում են երկրաշարժից խարխլված և հետագա տարիներին կիսով չափ փլված շենքերում, որոնց մեծ մասը նախկին հանրակացարաններն են: Դրանցում մարդիկ մի կերպ պատսպարված են համատարած հակահիգիենիկ պայմաններում. շենքերը չունեն կոմունալ որևէ հարմարություն, անգամ ջուր և կոյուղի: Այդ քառահարկ շինություններից կան այնպիսիները, որոնք պարբերաբար ենթարկվում են փլուզումների, քանդվել են նույնիսկ աստիճանները և անգամ մի անզգույշ շարժում կարող է դառնալ ճակատագրական: Այնպես որ նույնիսկ տնակներն այդ հանրակացարանների հետ համեմատած` առանձնատներ են թվում:
Ինչպես գիտենք, աղետի գոտում քաղաքացիներին բնակարաններ հատկացնելու կարգը սահմանող ՀՀ կառավարության որոշումների համաձայն բնակարան ստացած քաղաքացիները, բացառությամբ բազմանդամ ընտանիքների, պարտադիր կերպով պետք է քանդեն և տարածքներն ազատեն ժամանակավոր կացարաններից: Այդ թվում կան քանդման ենթակա, նախորդ և ընթացիկ տարում բնակարաններ ստացած ընտանիքների կողմից տնօրինվող քարաշեն կամ կիսաքարաշեն այնպիսի ժամանակավոր կացարաններ, որոնք միանգամայն պիտանի են երկարաժամկետ բնակության համար:
Քանի որ պետությունը չունի բոլոր անօթևաններին բնակարաններով ապահովելու միջոցներ, կարծում ենք` լավագույն լուծում կլինի, եթե բնակարան ստացած ընտանիքների համեմատաբար բարվոք վիճակում գտնվող ժամանակավոր կացարանները քանդելու փոխարեն, համապատասխան դրամական փոխհատուցման դիմաց վերցվեն դրանց փաստացի տնօրինողներից և հատկացվեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա այն ընտանիքներին, որոնք բնակվելու որևէ կացարան չունեն կամ մի կերպ պատսպարված են կիսախարխուլ շենքերում ու նախկին հանրակացարաններում:
Վերջում ավելացնենք, որ Գյումրու հանրակացարանային շենքերում բնակվող անօթևան ընտանիքներից մի մասը դեռևս երկրաշարժից առաջ, նախկին ԽՍՀՄ-ի հանրապետություններից Լենտեքստիլ կոմբինատում աշխատելու եկած տարբեր ազգությունների պատկանող քաղաքացիներ են, ուստի տրամաբանական կլիներ, եթե իրենց հայրենակիցների բնակարանային խնդիրների լուծման գործում ընդգրկվեին նաև ԱՊՀ երկրների` Հայաստանում գործող դեսպանատները:
Գյումրիում տասնյակ անօթևան ընտանիքներ բնակվում են երկրաշարժից խարխլված շենքերում
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին
ՀՀ քաղաքաշինության նախարար
Վարդան Վարդանյանին
Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին
Դիմում-ուղերձ
Աղետի գոտում պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա, կիսախարխուլ շենքերում, մասնավորապես նախկին հանրակացարաններում բնակվող անօթևան ընտանիքներին ժամանակավոր կացարաններով ապահովելու անհրաժեշտության մասին
Գյումրիում տասնյակ անօթևան ընտանիքներ բնակվում են երկրաշարժից խարխլված և հետագա տարիներին կիսով չափ փլված շենքերում, որոնց մեծ մասը նախկին հանրակացարաններն են: Դրանցում մարդիկ մի կերպ պատսպարված են համատարած հակահիգիենիկ պայմաններում. շենքերը չունեն կոմունալ որևէ հարմարություն, անգամ ջուր և կոյուղի: Այդ քառահարկ շինություններից կան այնպիսիները, որոնք պարբերաբար ենթարկվում են փլուզումների, քանդվել են նույնիսկ աստիճանները և անգամ մի անզգույշ շարժում կարող է դառնալ ճակատագրական: Այնպես որ նույնիսկ տնակներն այդ հանրակացարանների հետ համեմատած` առանձնատներ են թվում:
Ինչպես գիտենք, աղետի գոտում քաղաքացիներին բնակարաններ հատկացնելու կարգը սահմանող ՀՀ կառավարության որոշումների համաձայն բնակարան ստացած քաղաքացիները, բացառությամբ բազմանդամ ընտանիքների, պարտադիր կերպով պետք է քանդեն և տարածքներն ազատեն ժամանակավոր կացարաններից: Այդ թվում կան քանդման ենթակա, նախորդ և ընթացիկ տարում բնակարաններ ստացած ընտանիքների կողմից տնօրինվող քարաշեն կամ կիսաքարաշեն այնպիսի ժամանակավոր կացարաններ, որոնք միանգամայն պիտանի են երկարաժամկետ բնակության համար:
Քանի որ պետությունը չունի բոլոր անօթևաններին բնակարաններով ապահովելու միջոցներ, կարծում ենք` լավագույն լուծում կլինի, եթե բնակարան ստացած ընտանիքների համեմատաբար բարվոք վիճակում գտնվող ժամանակավոր կացարանները քանդելու փոխարեն, համապատասխան դրամական փոխհատուցման դիմաց վերցվեն դրանց փաստացի տնօրինողներից և հատկացվեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա այն ընտանիքներին, որոնք բնակվելու որևէ կացարան չունեն կամ մի կերպ պատսպարված են կիսախարխուլ շենքերում ու նախկին հանրակացարաններում:
Վերջում ավելացնենք, որ Գյումրու հանրակացարանային շենքերում բնակվող անօթևան ընտանիքներից մի մասը դեռևս երկրաշարժից առաջ, նախկին ԽՍՀՄ-ի հանրապետություններից Լենտեքստիլ կոմբինատում աշխատելու եկած տարբեր ազգությունների պատկանող քաղաքացիներ են, ուստի տրամաբանական կլիներ, եթե իրենց հայրենակիցների բնակարանային խնդիրների լուծման գործում ընդգրկվեին նաև ԱՊՀ երկրների` Հայաստանում գործող դեսպանատները:
Կից ուղարկում ենք մեր կողմից արված Գյումրու Գ.Նժդեհի 7 նախկին հանրակացարանի լուսանկարներ և տեսանյութ (http://shirakcentre.org/hy/news/1442-shirak-centre-ngo):
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյան Գյումրի