2011-ին գրանցված հանցագործությունների քանակը նախորդ տարվա համեմատ աճել է 8,7%–ով՝ հասնելով 15 142–ի
ՀՀ վիճակագրական ծառայությունը ներկայացնում է, որ, ըստ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ամփոփ տեղեկատվության, հանրապետությունում 2011թ. հունվար-նոյեմբեր ամիսներին գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակը 15 142–է, որոնցից 6 814–ը՝ ոչ մեծ ծանրության, 4 132–ը՝ միջին ծանրության, 3 735–ը՝ ծանր և 461–ը՝ առանձնակի ծանր։
Հանցագործությունների թիվը նախորդ՝ 2010թ. հունվար–նոյեմբեր ամիսների համեմատ աճել է 8,7%–ով։ Ընդ որում, ամենաշատ հանցագործությունները կատարվել են Երևանում՝ 8003, և նախորդ՝ 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ աճել են 18,3%–ով։ Երկրորդ տեղում է Լոռու մարզը՝ 1 094 հանցագործություն։ Նրան հաջորդում է Կոտայքը՝ 1 053 հանցագործություն։ Ամենաքիչը գրանցվել է Վայոց ձորում՝ 191 հանցագործություն։

7or.am