Լրահոս

18.01.2012 17:50


Բուքմեյքերները գրեթե հավասար են գնահատում «Ռեալ»–ի ու «Բարսելոնա»–ի՝ այսօրվա մրցավեճում հաղթելու շանսերը

Բուքմեյքերները գրեթե հավասար են գնահատում «Ռեալ»–ի ու «Բարսելոնա»–ի՝ այսօրվա մրցավեճում հաղթելու շանսերը

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր՝ ժամը 01։00-ին, Մադրիդում կկայանա Իսպանիայի թագավորական գավաթի կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղը. ուժերն իրար հետ կչափեն Մադրիդի «Ռեալ»–ն ու Բարսելոնա քաղաքի «Բարսելոնա»–ն։

Բուքմեյքերական գրասենյակների փորձագետները գրեթե հավասար են գնահատում թիմերից յուրաքանչյուրի հաղթելու հավանականությունը՝ չնչին առավելությամբ, այնուամենայնիվ, նախապատվությունը տալով «Բարսելոնա»–ին. «Ռեալ»–ի հաղթանակը գնահատվում է 2,78, «Բարսելոնա»–ինը՝ 2,6, իսկ ոչ ոքի–ն՝ 3,45 գործակցով։

Այս խորագրի վերջին նյութերը