Գյուլը Դինքի դատավճռի մասին. «Ինչպես տեսնում եմ, գործը գնալու է վճռաբեկ դատարան»
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն անդրադարձել է Դինքի սպանության գործով կայացված դատավճռին։ Թուրքական «Posta»-ի փոխանցմամբ՝ նա շեշտել է, թե տեսնում է դատարանի վճռի հետ կապված հասարակության դժգությունը։
«Դատական գործընթացը չի ավարտվել։ Ինչպես տեսնում եմ, գործը գնալու է Վճռաբեկ դատարան։ Դրա համար պետք է սպասել մինչև վերջնական որոշում կայացվի»,-ասել է Գյուլը՝ նշելով, որ շուտով կհրապարակվի պետական վերահսկողության վարչության զեկույցը Դինքի սպանության հետ կապված։
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին թուրքական դատարանը Դինքի սպանության գործում Յասին Հայալին մեղավոր ճանաչեց սպանությունը ծրագրավորելու և կազմակերպելու մեղադրանքով ու դատապարտեց ցմահ ազատազրկման։ Սպանության ուղղորդողներից Էրհան Թունջելը Դինքի սպանության գործով անմեղ ճանաչվեց և դատապարտվեց 10 տարի 6 ամիս պատժաչափի` «Mc Donald’s»-ի պայթյունի համար։ Սակայն դատարանը նրան ազատ արձակման որոշում է կայացրել` հաշվի առնելով, որ նա այսքան ժամանակ գտնվել է կալանքի տակ: Համապատասխան գործընթացից հետո Էրհան Թունջելն ազատ է արձակվել: