Լրահոս

19.01.2012 10:26


ՄԱԿ. «2012թ. ԱՊՀ երկրներում տնտեսական աճը մինչև 4% նվազելու է»

ՄԱԿ–ը հրապարակել է իր ամենամյա զեկույցը համաշխարհային տնտեսության իրավիճակի և 2012թ հեռանկարների մասին։

Զեկույցում նշված է, որ ԱՊՀ  երկրներում և Վրաստանում տնտեսական աճի թափը շարունակում է ցածր լինել մինչև 2008թ. ճգնաժամը գրանցված ցուցանիշներից։ Չնայած դրան՝ 2011թ. ԱՊՀ երկրներում տնտեսական  աշխուժության մեծացում է նկատվել, և տարածաշրջանի համընդհանուր ՀՆԱ–ն մոտ 4,3 %–ով աճել է։ Սակայն ենթադրվում է, որ սրանից հետո աճը դանդաղելու է և հանգեցնելու է արտահանումների ծավալների կրճատման ու հումքի գների անկման։ Ըստ  կանխատեսման՝ 2012թ. ԱՊՀ երկրներում տնտեսական աճը մինչև 4%  նվազելու է։

2011թ. տարածաշրջանում սղաճն աճել է՝ դառնալով 9,6%։

Տարածաշրջանում տնտեսական աճը շարունակում է զգալիորեն ավելի ցածր մնալ նախաճգնաժամային ցուցանիշներից։

Այս խորագրի վերջին նյութերը