Լրահոս

15.01.2011 14:29


Իշխանություններն ա՞յս տարի էլ կպայքարեն գնաճի դեմ, ինչպես անցած տարի

Իշխանություններն ա՞յս տարի էլ կպայքարեն գնաճի դեմ, ինչպես անցած տարի

Այսօր մամլո ասուլիսի ընթացքում խոսելով  Հայաստանում 2010թ. շատ ապրանքների գների զգալի բարձրացման մասին' ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն ասել է.

-Այս տարի նույնպես կառավարությունը ձգտելու է գների սանձման մեխանիզմներ ներկայացնել։ Միջազգային այդ տնտեսական ճգնաժամը, որը ազդեց նաև մեր հանրապետության վրա, մեր տնտեսության վրա, 14 տոկոս անկում կար, հիմա արդեն աճ կա՝ 2,6 տոկոս։ Այդպես է ներկայացնում կառավարությունը։

Բանախոսը նաև նշել է, որ լավ տնտեսություն ունեցող երկրներում գոյություն ունի գների սանձման քաղաքականություն, որի շնորհիվ տարվա ընթացքում գները թեև բարձրանում են, սակայն պարբերաբար նաև իջնում են՝ տարվա ընթացքում միջին գին կազմելով։ Ըստ նրա, մեզ մոտ այդ մեխանիզմը լավ չի աշխատում. գները բարձրանում են, բայց շատ դժվար են իջնում։

ՀՀԿ փոխնախագահը նաև հավելել է.

-Նախընտրական ծրագիրը, ինչ որ մենք խոստացել ենք, կարծում եմ, որ մենք դա բավարար իրականացնում ենք։ Չեմ ասում գերազանց՝ որովհետև մեր տնտեսության պայմաններում գերազանց որևէ քաղաքական ուժ չի կարող իրականացնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը