Լրահոս

20.11.2010 10:52


Բողոքի գործողություն՝ ի պաշտպանություն Նոր-Նորքի «Վիշապի կոթողներ» այգու

Բողոքի գործողություն՝ ի պաշտպանություն Նոր-Նորքի «Վիշապի կոթողներ» այգու

Նոյեմբերի 18-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բարձրացվեց Նոր Նորքի 2-րդ զանգվածում՝ Գայի պողոտայի թիվ 31 շենքի հարևանությամբ գտնվող «Վիշապի կոթողներ» այգում կատարվող ապօրինի շինարարության և ծառահատման վերաբերյալ հարցը։ Ի դեպ, այգու մուտքի մոտ փակցված է, որ տարածքը բարեկարգվում է ՀՀԿ-ի կողմից։ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն էլ պատասխանել էր, թե իրենք էլ են ահազանգ ստացել այդ հարցի վերաբերյալ, և աշխատանքային խումբ է ստեղծվել ուսումնասիրություններ կատարելու համար։

-Մենք թույլ  չենք տա՝ անօրինական գործողություններ լինեն, և  դա մենք  կատարելու ենք մինչև վերջ,-վստահեցրել էր նա։

Հայաստանի սոցիալական ցանցերում, սակայն, մի խում կամավորներ բողոքի ալիք են բարձրացրել ընդդեմ «Վիշապի կոթողներ» այգում կատարվող ապօրինի շինարարության և ծառահատման։ Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:00-ին էլ վերոնշյալ այգում բողոքի գործողություն է տեղի ունենալու։ Նշվում է նաև, որ այդ տարածքը 2010թ. ամռանը մի քանի անգամ դիտավորյալ հրդեհվել է, իսկ հետո այն վաճառվել է ՀՀ քաղաքացի ոմն Ռուբեն Կարախանյանին, ով ունի Երևանի քաղաքապետարանի կողմից տրված 08.11.2010թ. թիվ 01/50-Կ-2038-652 շինարարության թույլտվություն, ինչով նախատեսվում է կառուցել 18-հարկանի բազմաբնակարան շենք:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը