Լրահոս

21.01.2012 09:58


Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղապսանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կքննարկվի հունվարի 23–ին

Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղապսանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կքննարկվի հունվարի 23–ին

Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը երկուշաբթի՝ հունվարի 23–ին, կքննարկի ռասիզմի դեմ պայքարի և Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։

Եթե Սենատը ևս ընդունի այս օրինագիծը, ապա այն կներկայացվի նախագահ Սարկոզիին վավերացման համար։

Տեղեկացնենք, որ երեկ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին նամակ էր հղել Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Փայիփ Էրդողանին։ Նամակում նա խորհուրդ է տվել Թուրքիային ընդունել իր երկրի պատմության դառը ճշմարտությունը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22–ին Ֆրանսիայի ստորին պալատը՝ Ազգային ժողովը, հավանության արժանացրեց ռասիզմի դեմ պայքարի և Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծիծը։

Օրինագծի ընդունման դեպքում Հայոց ցեղասպանությունը ժխտողները կդատապարտվեն 1 տարվա ազատազրկման և կտուգանվեն 45 հազ եվրոյով։

Այս խորագրի վերջին նյութերը