-Գագիկ Բեգլարյանը Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ է, այսինքն գործադիր մարմնի պաշտոնից ինքը չի հեռացվել, չի դուրս եկել, նաև կուսակցությունից դուրս չի եկել։ Եվ ինչ-որ այլ, ուրիշ կուսակցություն ստեղծելու միտումներ ես չեմ տեսնում, չեմ էլ կարծում, թե ինքը դրանով զբաղվում է,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը' հավելելով, որ տեղյակ չէ, թե այս պահին որտեղ է գտնվում Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։
Բանախոսը նաև ասել է, թե Գ. Բեգլարյանի դեմ որևէ քրեական գործ հարուցված չէ և նման բան չի էլ սպասվում, քանի որ քաղաքապետի պաշտոնից ազատվելը նրա համար արդեն իսկ պատիժ է։
Խոսելով այն մասին, թե ինչո՞ւ Երևանի քաղաքապետ ընտրվեց անկուսակցական Կարեն Կարապետյանը, այլ ոչ թե ՀՀԿ կուսակցության անդամ Տարոն Մարգարյանը՝ ՀՀԿ փոխնախագահն ասել է.
-Տարոն Մարգարյանը բավականին երիտասարդ է և փորձ էլ ձեռք կբերի, և կարծում եմ՝ դեռ ապագայում քաղաքապետ դառնալու հնարավորություններ ունի։
Գագիկ Բեգլարյանը ՀՀԿ-ից դուրս չի եկել

7or.am