Օբաման նախընտրական պայքարի համար գումար է հավաքում նաև երգելով
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախընտրական քարոզարշավի համար միջոցներ հավաքելու նպատակով կազմակերպված համերգին հանդես է եկել ոչ միայն ելույթով, այլև հայտնի հիթի կատարմամբ։
Երգելով ընդամենը մեկ տող՝ Օբաման նախաընտրական պայքարի համար հավաքել է 3 մլն դոլար։ Ինչպես հայտնում է «НТВ»–ն, նա կարճատև համերգով հանդես է եկել Նյու–Յորքի «Ապոլլա» թատրոնում։
ԱՄՆ նախագահը հանդիպել է հայտնի երաժիշտների, դերասանների, հասարական գործիչների հետ։ Սկզբում բեմ է բարձրացել լեգենդար երգիչ Էլ Գրինը և երգել իր երգերից մեկը։ Երբ միկրոֆոնին մոտեցել է ԱՄՆ առաջնորդը, երգչին կատակով շնորհակալություն է հայտնել մարդկանց աշխուժացնելու համար և մի տող է երգել «Արի լինենք միասին» երգից։