Հունվարի 20-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Սևան ազգային պարկի» «Ախթամարի» տեղամասի անտառահատվածում ապօրինի ծառահատում է կատարվել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 20-ին, ժամը 23.10-ին, բերման են ենթարկվել Ծովագյուղի բնակիչներ, 1990 թ. ծնված Թովմաս Թ.-ն և նրա հասակակիցներ Զավեն Թ.-ն, Արտակ Խ.-ն և Վահագն Թ.-ն, որոնք հունվարի 18-ին, ժամը 13.00-ից մինչև ժամը 14.00-ն ընկած ժամանակահատվածում նշված անտառահատվածում ապօրինի հատել են 10 սոճի:
Թովմաս Թ.-ն ներկայացրել է հանցագործության գործիք սղոցը և կացինը:
Ապօրինի ծառահատում