ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձը մայիսի 9-ի` Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ։
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ։
Ամեն տարի այս հրաշալի օրը մենք համակվում ենք միասնության ու համախմբվածության, ազգային ոգու և արժանապատվության նվիրական զգացումներով, որոնց շնորհիվ ձեռք են բերվել մեր բոլոր բախտորոշ հաջողություններն ու նվաճումները։ Հուսալի ու անվտանգ մեր վաղվա օրը կերտելու համար մենք պետք է ճիշտ գնահատենք և այսօրվա աշխարհի իրողությունների ու մարտահրավերների տեսանկյունից իմաստավորենք մեր պատմական հաղթանակները՝ Ավարայրից մինչև Շուշի, գլուխ խոնարհենք բազմահազար այն քաջորդիների հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին ազգի ու հայրենիքի փրկության համար, հանուն ազատ և անկախ երկրում արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքի։
Մենք չենք կարող մոռանալ, որ հայ ժողովուրդն իր անունը փառքով պսակեց նաև երկրորդ համաշխարհային պատերազմում՝ արժանի ներդրում ունենալով ֆաշիզմի դեմ տարած մեծ հաղթանակի գործում։
Ամբողջ հայության համար հատկապես մեծ է մեր նորօրյա հաղթանակների՝ արցախյան ազատամարտում գրված հերոսական էջերի, սխրանքների նշանակությունը, որոնք նոր ժամանակներում հայոց ռազմագիտական մտքի, զենքի և ոգու սքանչելի դրսևորումներից են։
Շնորհավորելով Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ, մաղթում եմ ձեզ քաջառողջություն, խաղաղ ու ստեղծագործ աշխատանք՝ հանուն մեր անկախ պետականության ամրապնդման, համազգային նպատակների իրականացման, սերունդների անկանգ երթի։