Լրահոս

08.05.2009 18:24


Մրցույթ՝ տաղանդներ բացահայտելու համար

ՖՐՈՒԹՖՈՒԼ ԱՐՄԵՆԻԱՆ հանդես է եկել իր հինգերորդ ամենամյա նախաձեռնությամբ: Այդ մասին հայտնի է դարձել մայիսի 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում: Ֆրութֆուլ Արմենիան տեղեկացրել է, որ այս տարի կազմակերպել է   ՖՐՈՒԹՖՈՒԼ ԱՐՄԵՆԻԱ մրցույթը, խրախուսելու և նպաստելու նորարական առաջարկների ներկայացմանը։ Ինչպես նաև բացահայտելու աշխարհի տարբեր անկյուններից երիտասարդ հայ տաղանդների՝ նպատակ ունենալով ընդլայնել գյուղատնտեսության և գյուղարդյունաբերական արտադրության, առևտրի և մարկետինգի, ֆինանսների և ենթակառուցվածքի ոլորտները Հայաստանի Հանրապետությունում:

-ՖՐՈՒԹՖՈՒԼ ԱՐՄԵՆԻԱ տաղանդներին հայտնաբերելու և բացահատելու համար մենք փնտրում ենք հայ երիտասարդներ տարբեր բնագավառներից, ովքեր ցանկանում են արտահայտել իրենց ակնկալիքներն ու գիտելիքները և մասնավորապես ներկայացնել վերը նշված այս կամ այն ոլորտի հետ առնչվող հեղափոխական նախագծեր՝ Հայաստանի Հանրապետության համար ներգրավելով նոր մեթոդներ, գաղափարներ և ձևաչափեր,- տեղեկացրել է ՖՐՈՒԹՖՈՒԼ ԱՐՄԵՆԻԱՆ:

ՖՐՈՒԹՖՈՒԼ ԱՐՄԵՆԻԱ մրցույթին կարող են մասնակցել 18-ից 30 տարեկան  անգլերեն և հայերեն լեզուների իմացությամբ, Հայաստանի Հանրապետությունում ծնված կամ հայկական համայնքի հետ արյունակցական կապեր ունեցող և մրցույթին մասնակցել ցանկացող բոլոր հայ երիտասարդները:

Մասնակցությունն անվճար է բոլորի համար։

Այս խորագրի վերջին նյութերը