Լրահոս

08.05.2009 18:33


«Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ

«Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել«Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամլո ծառայությունից՝ «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը նշել է, որ հատկացումների արտահերթ հայտով նախատեսվում է ընթացիկ եռամսյակի (ապրիլ-հունիս) համար ՀՄԿ-ից ընդհանուր վճարային համակարգի միջոցով ստանալ լրացուցիչ ֆինանսավորում 1 մլն 580 հազար 741 ԱՄՆ դոլարի չափով։ Նախատեսվում է մինչեւ 2010թ. հունիսի 30-ը վերականգնել 272.9 կմ ճանապարհահատված։ Կապալառու կազմակերպությունների կողմից մշակված ժամանակացույցի համաձայն, 2009թ. ապրիլ և մայիս ամիսներին կիրականացվեն 1 մլրդ 952 դրամի շինարարական աշխատանքներ։

 

Այս խորագրի վերջին նյութերը