Լրահոս

08.05.2009 18:29


ԼՂՀ Նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն տոնակատարությունների անցկացման հարցերի վերաբերյալ

ԼՂՀ Նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն տոնակատարությունների անցկացման հարցերի վերաբերյալ

 

Մայիսի 7-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվան նվիրված տոնակատարությունների անցկացման հարցերի վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել են ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտպանության նախարարության և իրավապահ մարմինների ղեկավարները, պաշտոնատար այլ անձիք:
Երկրի ղեկավարին զեկուցվել է տոնական միջոցառումների ծրագրի, դրանց նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին: 
Բակո Սահակյանը համապատասխան հրահանգներ է տվել նախատեսված տոնակատարությունները կազմակերպված և պատշաճ մակարդակով անցկացնելու կապակցությամբ: Միաժամանակ Նախագահը կարևորել է հանրապետության պետական բոլոր կառույցների համակարգված աշխատանքի և փոխգործակցության անհրաժեշտությունը:

 

Այս խորագրի վերջին նյութերը