Երևանի «Միկայի» պաշտպան Ալեքսանդր Թադևոսյանը պայմանագիր է կնքել Լիբանանի առաջնությունում հանդես եկող «Ալ Ահեդ» թիմի հետ: Ինչպես տեղեկացնում է «ArmSport.am»-ը, այս մասին հայտնել է «Միկա» ակումբի մամուլի քարտուղարությունը:
Թադևոսյանը 6 ամսվա պայմանագիր է կնքել լիբանանյան թիմի հետ, իսկ ամռանը պայմանագիրը կարող է երկարաձգվել 2 տարով:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Թադևոսյանը նախկինում ելույթ է ունեցել նաև «Արարատում», «Փյունիկում», իրանական «Բարղում» ու բելառուսական «Վիտեբսկում»:
Հայաստանի ազգային հավաքականում 31-ամյա Թադևոսյանն անցկացրել է 40 հանդիպում:
Ալեքսանդր Թադևոսյանը հանդես կգա Լիբանանում