Մայիսյան հաղթանակների առիթով «Ժառանգություն» կուսակցության շնորհավորական ուղերձը հայ ժողովրդին
Մեծարգո հայրենակիցնե՛ր,
Շնորհավորում ենք բոլորիս՝ պատմության տարբեր հանգրվաններում հայ ժողովրդի անվտանգության ապահովման և ինքնության պահպանման հերոսամարտերում մայիսյան հաղթանակների կապակցությամբ, որոնցում ակնառու է քաջարի հայորդիների ներդրումը՝ Ավարայրից մինչև Մեծ Հայրենական, Սարդարապատի հերոսամարտից ու Հայոց առաջին Հանրապետության հաստատումից մինչև Շուշիի ազատագրում ու հայ-ադրբեջանական հրադադարի կնքում:
Հաղթանակների այս լուսապայծառ տոնին ոգեկոչենք բոլոր սուրբ նահատակներին, խոնարհվենք հերոսաբար ընկածների խնկելի հիշատակի առջև, մեծարենք կենդանի լեգենդներին, ովքեր դարբնեցին հաղթանակը: Բոլոր-բոլորին մաղթենք տոկունություն, ստեղծարար մեծագործություններ, խաղաղ երկինք և իմաստնություն՝ սեփական հաղթանակների իրական արժեքը գիտակցելու, արյան գնով ձեռք բերածը պաշտպանելու գործում: Միասնություն, ազգային վեհ նպատակների ու իղձերի իրականացում և նորանոր հաղթանակներ, սիրելի հայրենակիցնե՛ր:
Թող հայ ժողովուրդը հետայսու ըմբոշխնի բազում խաղաղ ու հաղթական մայիսներ՝ ի փառս մեր պետականության կայացման, համամարդկային արժեքների հաստատման և բարօր ապագայի:

«Ժառանգություն» կուսակցություն
8 մայիսի 2009թ.