Բեռնար Քուշներ. «Ոչ ոք իրավունք չունի ասել, թե Հայոց ցեղասպանություն չի եղել»
Ֆրանսիայի Արտաքին գործերի նախկին նախարար Բերնար Քուշները «Algérie-Focus» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է, թե Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
–Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը այս պահին, անկասկած, նախընտրական ենթատեքստ ունի:Շատ ավելի լավ կլիներ, եթե հնարավոր լիներ անցնել առանց այս օրենքի ընդունման, սակայն իրականում ժխտումը և բացասական տրամադրվածությունը համարվում են հանցագործություններ։ Ոչ ոք իրավունք չունի ասելու, թե իբր Հայերի ցեղասպանություն չի եղել,–ասել է նա:
Քուշները ընդգծել է, որ անհրաժեշտ է, որ մի օր Թուրքիան հասնի գիտակցության այն մակարդակի, որին արդեն հասել են որոշ թուրք մտավորականներ, լրագրողներ և գրողները և ընդունել Հայոց ցեղասպանության փաստը: