Իրանը կրկնել է Հորմուզի նեղուցը փակելու մասին իր սպառնալիքը
Ինչպես տեղեկացնում են «Reuters» և «Associated Press» գործակալությունները՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ–ներին, Իրանի իշխանությունները կրկնել են Հորմուզի նեղուցը փակելու մասին սպառնալիքը: Նման հայտարարություններով հանդես են եկել իրանցի մի քանի քաղաքական գործիչներ:
Քաղաքական գործիչների հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ Եվրամիությունը ընդունել է Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը, որով նախատեսվում է բեռնարգելք դնել իրանական նավթի վրա:
Իրանի իշխանությունները առաջին անգամ չէ, որ հայտարարել են, որ կփակեն նեղուցը:
Իրանը կրկնել է Հորմուզի նեղուցը փակելու մասին իր սպառնալիքը
Ինչպես տեղեկացնում են «Reuters» և «Associated Press» գործակալությունները՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ–ներին, Իրանի իշխանությունները կրկնել են Հորմուզի նեղուցը փակելու մասին սպառնալիքը: Նման հայտարարություններով հանդես են եկել իրանցի մի քանի քաղաքական գործիչներ:
Քաղաքական գործիչների հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ Եվրամիությունը ընդունել է Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը, որով նախատեսվում է բեռնարգելք դնել իրանական նավթի վրա: Իրանի իշխանությունները առաջին անգամ չէ, որ հայտարարել են, որ կփակեն նեղուցը: