ՌԴ ԱԳՆ. «Իրանի դեմ պատժամիջոցները բացահայտ ճնշում են և Իրանին «պատժելու ձգտում»
Ինչպես տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը, Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարություն է տարածել Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու վեաբերյալ որոշման մասին:
-Թեհրանի դեմ Եվրամիության նոր պատժամիջոցները հղի են իրանական խնդրի հարցում քաղաքական-դիվանագիտական, այդ թվում և «վեցնյակի» ձեռնարկած ջանքերն ի չիք դարձնելու վտանգով: Առավելագույն զսպվածություն և զգուշավորություն ցուցաբերելու փոխարեն, ինչի կոչով մենք բազմիցս դիմել ենք բոլոր ներգրավված կողմերին, Եվրամիության երկրները այնպես են գործում, որ ընդհանուր հակամարտային տոնը միայն ուժգնանում է,- ասվում է նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության տեքստում:
Հիշեցնենք, որ Եվրամիության 27 երկրները Բրյուսելում կայացրած հանդիպմանը համաձայնություն են ձեռք բերել փուլ առ փուլ էմբարգո մտցնել իրանական նավթի դեմ: Ըստ այդ ծրագրի` մինչև այս տարվա հուլիսի 1-ը Եվրամիության բոլոր երկրները պետք է դադարեցնեն նավթի ներմուծումն Իրանից:
Ըստ ռուսական ԱԳՆ-ի, տվյալ քայլը իրենից ներկայացնում է «բացահայտ ճնշում» և «Իրանին «պատժելու» ձգտում»: Մոսկվայում գտնում են, որ նման ճնշման տակ Իրանը ոչ մի զիջման չի գնա: