Ֆրանսիայի Սենատը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը համարեց Սահմանադրական
Քիչ առաջ Ֆրանսիայի Սենատում ավարտեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկման առաջին փուլը:
Ելույթների ընթացքու եղան և’ կողմ, և’ դեմ արտահայտվողներ:
Հատկանշականն այն է, որ թե’ դեմ, թե’ կողմ արտահայտվողները կասկածի տակ չէին դնում Հայոց ցեղասպանության փաստը: Ելույթ ունեցողներից յուրաքանչյուրը նշում էր այն ամսին, որ Հայոց ցեղասպանությունը եղել է և այն դատապարտելի է:
Սկզբում սենատի անդամներն քվեարկության էին դրել իրավական հանձնաժողովի կայացրած որոշումը` կապված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հետ, որով այն համարվում էր հակասահմանադրական:
Սենատը չի ընդունել այս օրինագծի հակասահմանադրական լինելու իրավական հանձնաժողովի որոշումը:
Դրանից հետո օրինագիծը կդրվի քվեարկության:
7or.am
Ֆրանսիայի Սենատը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը համարեց Սահմանադրական