Քաղաքական

08.05.2009 18:53


Այսօր արթնացանք էլի անորոշ, բայց «գոհ»

Այսօր արթնացանք էլի անորոշ, բայց «գոհ»

Պրահայում իրոք լուրջ բան է կատարվել, որ Հայաստանը գոհ է: Եվ այդ լորւջ բանը Ղարաբաղի ինքնորոշման ինչ-որ լուծմամբ  և Լաչինով է պարուրված, կարծես: Թե դա ի՞նչ «հաջողություն» է, պետք չէ շատ խորհել, քանզի արդեն 15 տարի է, ինչ հայկական եթերից դա մեզ մատուցվում է` Հայաստանի և Արցախի քարտեզների տեսքով՝ մեկ Լաչինի միջանցով կապված, մեկ՝ անկապ: Դա Երևանի պաշտոնական դիվանագիտության պրոյեկցիան է, որ 1.5 տասնամյակ սնել է մեզ: Սա այն մինիմումն է, որից այն կողմ զիջելը մեր իշխանավորների համար  ինքնասպանության փաստի արձանագրում է ուղղակի: Բայց, չէ՞ որ կարող են հիշեցնել, որ ստանում ենք ավելին, քան պահանջում էին 88-ին: Դա լուրջ փաստարկ է: Բայց ի՞նչ ենք ստանում. լավագույն դեպքում` Լաչինի հետ միասին, որոշակի ժամկետով փաստացի անկախ Ղարաբաղ և «երաշխիքներ»: Իսկ ի՞նչ ենք կորցնում: Դա էլ պարզ է՝ անվտանգության ամենամեծ ու կայուն երաշխիքները, որ ընձեռում էր ազատագրված հայրենիքի ստրատեգիական կենսատարածքը: Եվ այդ փաստաթուղթը փաստարկելուց, ստորագրելուց և ծափահարելուց առաջ,  պետք է մեկ անգամ էլ նայել Արցախի և Հայաստանի շուրջը, գոնե քարտեզով, և անկեղծ ասել՝ մենք հաջորդ սերնդին ժառանգում ենք  Արցախյան նոր պատերազմ:

Արտակ Սարգսյան

«Միջազգային փորձի ուսումնասիրության

գիտական կենտրոն» ՀԿ նախագահ,

պատմաբան

Այս խորագրի վերջին նյութերը