2012–ն արդեն մտել է իր հունի մեջ։ Ինչպես ամեն տարի՝ հիմա էլ թե՛ միջազգային, թե՛ հայաստանյան կառույցները հանդես են գալիս ամենամյա զեկույցներով՝ ցույց տալով Հայաստանի սոցիալ–տնտեսական և իրավական վիճակը։
Չնայած այն բանին, որ գործող իշխանությունն ու կառավարությունը պնդում են, որ Հայաստանն առաջ է շարժվում, մեր ժողովուրդը գնալով ավելի է մխրճվում ծանր աղքատության գիրկը։ Պաշտոնական տվյալներն անգամ հուշում են, որ երկրում աղքատների թիվն ավելացել է։ Եթե սրան էլ գումարում ենք արտագաղթը, ապա պատկերն ամբողջական է դառնում։
Ստացվում է փակ շրջան. սոցիալական վատ վիճակը բերում է արտագաղթի, իսկ արտագաղթն էլ բերում է երկրի տնտեսական պոտենցիալի թուլացմանն ու նպաստում աղքատության խորացմանը։ Փաստորեն, երբ ՀՀ վարչապետը խոստանում էր Գյումրին դարձնել տեխնոպարկ, իսկ Դիլիջանը՝ միջազգային ֆինանսական կենտրոն, իրականում լրիվ այլ բան նկատի ուներ։
Այս տարի արտագաղթի չափերը տարբեր տվյալներով եղել է 65 հազարի կարգի։ Հայաստանի պես սակավաթիվ բնակչություն ունեցող երկրի համար սա ահռելի թիվ է։
Սա՞ էր Տիգրան Սարգսյանի պատկերացրած «Հայկական աշխարհն» ու միջազգային կենտրոնը։ Այսպիսի «առաջընթացներով» էլ երկրի նախագահ Սերժ Սարգսյանն ու իր թիմակիցները ցանկանում են վերարտադրվել ու կրկին հայտնվել իշխանության ղեկին։ Բայց ինչու՞ պետք է ընտրողը քվեարկի Սարգսյանի թիմի օգտին՝ «ֆուտբոլային դիվանագիտությա՞ն», տնտեսության «լավացմա՞ն», արտագաղթի՞, թե՞ «ժողովրդավարական» արժեքներին ավելի մոտենալու համար։
Ի դեպ, Սերժ Սարգսյանի և նրա թիմակիցների միակ փաստարկը թեև պետք է լիներ այն, որ Սերժ Սարգսյանն ամենաժողովրդավար նախագահն էր՝ միակը, ով երկխոսեց ընդդիմության հետ, բայց դա էլ դեմագոգիայի ոլորտից էր ու «հանդուրժողականության» փուչիկն արագ պայթեց։
Միջազգային կառույցների գնահատականներն էլ սփոփիչ չեն։ Ինչպես անցած տարի, այնպես էլ այս տարի Հայաստանի գնահատականը մնացել է նույնը՝ մասամբ ազատ երկիր: «Freedom House» կազմակերպությունն իր ամենամյա՝ «Ազատությունն աշխարհում–2012» զեկույցում ամրագրել է, որ Հայաստանն ազատության մակարդակով ինչպես եղել է նախավերջին տեղում, այնպես էլ դոփել է տեղում։
Ի վերջո, ստացվում է, որ «Առա՛ջ, Հայաստա՛ն» գոռալով ոչ միայն դոփում ենք տեղում, այլ նաև հետ–հետ ենք գնում։
Առաջ դեպի հետ

Հեղինե Հարությունյան