Սույն թվականի հունվարի 23-ից 24-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքային այցով ՀՀ պաշտպանության նախարարությունում է գտնվում ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի համագործակցության և տարածաշրջանային անվտանգության վարչության պետ, գեներալ-մայոր ԿարլոսԲրանկոյի գլխավորած պատվիրակությունը: Այցի հիմնական նպատակն է ՆԱՏՕ-ի և գործընկեր պետությունների միջև ռազմական համագործակցության զարգացմանը միտված նոր նախաձեռնությունների քննարկումը:
Միջազգային ռազմական համագործակցության ոլորտում Պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին Դաշինքի և Հայաստանի միջև ռազմական համագործակցության գերակա ուղղություններին և դրանց օժանդակող ուղեցույցային փաստաթղթերին առնչվող հարցեր:
ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյայի և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ ՅՈւ.Խաչատուրովի միջև հանդիպման ժամանակ անդրադարձ կատարվեց Հյուսիսատլանտյան դաշինքի հետ ռազմական համագործակցությանը և անվտանգության աջակցության միջազգային գործողություններին հայ խաղաղապահների մասնակցությունը: Գեներալ-մայոր Կ.Բրանկոն ՆԱՏՕ-ի անունից Հայաստանի Հանրապետությանը հայտնեց խորին շնորհակալություն` Աֆղանստանում իրականացվող առաքելություններում ներդրում կատարելու համար:
Ընդունելով ՆԱՏՕ-ի ներկայացուցչին, ՀՀ պաշտպանության նախարար ՍեյրանՕհանյանը համառոտ ներկայացրեց պաշտպանական բարեփոխումների ոլորտում Հայաստանի ձեռքբերումները, կատարվելիք աշխատանքները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի կողմից ակնկալվող օժանդակության ոլորտները: Կողմերը մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային անվտանգության արդիական խնդիրների շուրջ:
ԳեներալԿ.Բրանկոն ծանոթացման այցով գտնվեց նաև ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հադես եկավ Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում իրականացվող համագործակցության մասին դասախոսությամբ:
Երևանում է ՆԱՏՕ-ի վարչության պետը
Սույն թվականի հունվարի 23-ից 24-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքային այցով ՀՀ պաշտպանության նախարարությունում է գտնվում ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի համագործակցության և տարածաշրջանային անվտանգության վարչության պետ, գեներալ-մայոր Կարլոս Բրանկոյի գլխավորած պատվիրակությունը: Այցի հիմնական նպատակն է ՆԱՏՕ-ի և գործընկեր պետությունների միջև ռազմական համագործակցության զարգացմանը միտված նոր նախաձեռնությունների քննարկումը:
Միջազգային ռազմական համագործակցության ոլորտում Պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին Դաշինքի և Հայաստանի միջև ռազմական համագործակցության գերակա ուղղություններին և դրանց օժանդակող ուղեցույցային փաստաթղթերին առնչվող հարցեր:
ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյայի և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ ՅՈւ.Խաչատուրովի միջև հանդիպման ժամանակ անդրադարձ կատարվեց Հյուսիսատլանտյան դաշինքի հետ ռազմական համագործակցությանը և անվտանգության աջակցության միջազգային գործողություններին հայ խաղաղապահների մասնակցությունը: Գեներալ-մայոր Կ.Բրանկոն ՆԱՏՕ-ի անունից Հայաստանի Հանրապետությանը հայտնեց խորին շնորհակալություն` Աֆղանստանում իրականացվող առաքելություններում ներդրում կատարելու համար:
Ընդունելով ՆԱՏՕ-ի ներկայացուցչին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համառոտ ներկայացրեց պաշտպանական բարեփոխումների ոլորտում Հայաստանի ձեռքբերումները, կատարվելիք աշխատանքները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի կողմից ակնկալվող օժանդակության ոլորտները: Կողմերը մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային անվտանգության արդիական խնդիրների շուրջ:
ԳեներալԿ.Բրանկոն ծանոթացման այցով գտնվեց նաև ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հադես եկավ Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում իրականացվող համագործակցության մասին դասախոսությամբ:
ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն