Լրահոս

25.01.2012 09:38


Տիբեթիում նոր բախումներ են սկսվել

Ինչպես տեղեկացնում են արտասահմանյան լրատվամիջոցները, Չինաստանի հարավարևմտյան շրջանում բախումներ են սկսվել էթնիկ տիբեթցիների և Չինաստանի անվտանգության ուժերի միջև: Սիչուան շրջանի Սեդա քաղաքում այն բանից հետո, երբ անվտանգության ուժերը կրակ են բացել ցուցարարների վրա երկու տիբեթցի մահացել է, մի քանիսն էլ վիրավորվել են: Տարածքում պարետային ժամ է նշանակված: Տիբեթցի հոգևորականները պնդել են, որ սկսված բռնությունների պատճառը այն էր, որ երկուշաբթի օրը ոստիկանությունը կրակ էր բացել տիբեթցի ցուցարարների վրա, որոնք ապաստարան էին գտել մենաստաններից մեկում և վիրավորել էր 30-ին:

Այս խորագրի վերջին նյութերը