Այսօր ժամը 01։00-ին կկայանա Իսպանիայի արքայական գավաթի 1/4 եզրափակչի «Բարսելոնա–Ռեալ» պատասխան խաղը։ Առաջին հանդիպումը, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ավարտվեց 1։2 հաշվով հոգուտ «Բարսելոնա»–ի՝ «Ռեալ»–ի սեփական հարկի տակ։ Այսօր, համապատասխանաբար, խաղը կկայանա Բարսելոնա քաղաքի «Կամպ Նոու» մարզադաշտում։
Բուքմեյքերական գրասենյակների փորձագետները այս խաղում գերապատվությունը միանշանակ տալիս են «Բարսելոնա»–ին՝ գնահատելով նրա հաղթանակը 1,64 գործակցով։ «Ռեալ»-ի հաղթանակը գնահատվում է 5,3 գործակցով, իսկ ոչ ոքին՝ 4,05։
Տեղեկացնենք, որ Իսպանիայի «Լա լիգա»–ում Մադրիդի «Ռեալ»–ը 5 միավորով ավելին ունի քան «Բարսելոնա»–ն ու գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Այսօր կկայանա «Բարսելոնա–Ռեալ» պատասխան խաղը