Աշխարհ

24.01.2012 19:43


Ղարաբաղյան կողմն անցնելու պահին կալանվել է Ադրբեջանի քաղաքացի

Ղարաբաղյան կողմն անցնելու պահին կալանվել է Ադրբեջանի քաղաքացի

Հունվարի 23-ին, ժամը 15:25-ին, մարտական հերթապահության մեջ գտնվող ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների կողմից շփման գծի հյուսիս-արեւելյան հատվածում ղարաբաղյան կողմն անցնելու պահին Ադրբեջանի քաղաքացի է կալանվել:

Այս առնչությամբ հայտարարություն է տարածել ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը:

«Կալանավորվածն Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողի համազգեստով էր, առանց տարբերիչ նշանների: Նա իր մոտ ուներ զինվորական գրքույկ` 1990թ. ծնված Ադրբեջանի Լենքորանի շրջանի բնակիչ, կրտսեր սերժանտ Ախունդզադե Մամեդբագրըու Թալիբ-օղլուի անունով:

ԼՂՀ իրավասու մարմինները պարզում են միջադեպի հանգամանքները:

ԼՂՀ իշխանությունները տեղի ունեցած միջադեպի մասին իրազեկել են Ստեփանակերտում հավատարմագրված Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) եւ ԵԱՀԿ գրասենյակներին»:

Այս խորագրի վերջին նյութերը