Լրահոս

25.01.2012 10:13


Թիվ 130 մանկապարտեզի տնօրենն ազատվել է աշխատանքից

Թիվ 130 մանկապարտեզի տնօրենն ազատվել է աշխատանքից

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությունը, հանրակրթության վարչության հետ համատեղ, շարունակում են ուսումնասիրությունները քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում և նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաներին մատուցվող սննդի կազմակերպման գործընթացը վերահսկելու նպատակով։

Հունվարի 24-ին կատարած անակնկալ ստուգայցի արդյունքում մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 130 մանկապարտեզում արձանագրվել են սննդի պահպանման և պիտանելիության ժամկետների կոպիտ խախտումներ, ինչի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն։ Երեխաներին մատուցվող սննդի կազմակերպման կոպիտ խախտումների համար  թիվ 130 մանկապարտեզի տնօրենն ազատվել է աշխատանքից։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը