Լրահոս

25.01.2012 10:41


Հայկ Բաբուխանյանը չի բացառել ընտրություններին ՀՀԿ–ի հետ համագործակցության հնարավորությունը

Հայկ Բաբուխանյանը չի բացառել  ընտրություններին ՀՀԿ–ի հետ  համագործակցության հնարավորությունը

Մամուլում տեղեկություններ կան, որ «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը կարող է ընդգրկվել ՀՀԿ համամասնական ցուցակում։

«7օր»-ի հետ  զրույցում Հայկ Բաբուխանյանը նշել է, թե ՍԻՄ կուսակցության և ՀՀԿ-ի միջև այս պահին ընտրություններին հանդես գալու վերաբերյալ որևէ պաշտոնական բանակցություն չկա։

Հարցին, թե հավանականությո՞ւն էլ  չկա, որ  նման բան կլինի, նա պաստասխանել է.

–Այն, որ ՍԻՄ–ն ու  ՀՀԿ–ը, սկսած 1989–90թթ., ներկայացրել են ազգային պահպանողական գաղափարախոսությունը, համագործակցել են միմյանց հետ, դաշինքներով մասնակցել են տարբեր ընտրությունների, և այն, որ անձամբ ես և մեր կուսակցության մի շարք ղեկավար անձինք ժամանակին ղեկավարել են ՀՀԿ–ի թերթը, ցույց է տալիս, որ մեր կուսակցություններն ունեն գաղափարական մերձեցման դաշտ, և դա չի բացառում մեր ավելի սերտ  համագործակցությանը։

Ըստ  Հայկ Բաբուխանյանի՝ ՍԻՄ կուսակցությունը դեռ չի որոշել, թե ինչ ձևաչափով է մասնակցելու ընտրություններին։

–Հավանաբար փետրվարի վերջին կլինի մեր կուսակցության հերթական համագումարը, որը և կճշտի կուսակցության մասնակացության ձևաչափը, բայց այն, որ կուսակցությունը հաստատ մասնակցելու է ընտրություններին, պարտադիր է,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը