Հունվարի 25-ին` ժամը 01.34-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 12-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես C-180» մակնիշի 24 ՏL 001 և «Վոլվո» մակնիշի 39 LL 458 պետհամարանիշների ավտեմքենաները: «Մերսեդես C-180» մակնիշի ավտոմեքենայի վարորդ,1972 թվականին ծնված Գ.Սահակյանը տեղի ուժերով տեղափոխվել է Սպիտակ քաղաքի հիվանդանոց, առողջական վիճակը բժիկների կողմից գնահատվել է բավարար: Իսկ փրկարարների ուժերով դուրս բերված «Վոլվո» ավտոմեքենայի վարորդ,1989 թվականին ծնված Ա.Աթոյանը «1-03» ծառայության ավտոմեքենայով տեղափոխվել էՎանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոց: Նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Ավտոպատահար. կան տուժածներ