Աշխարհահռչակ ռոք երաժիշտը հրաժարվել է թեյել Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ
BBC-ին տեղեկացնում է, որ լեգենդար «The Rolling Stones» ռոք խմբի անդամ Միք Ջագերը հրաժարվել է մասնակցել հունվարի 25-29-ը Շվեյցարիայի Դավոս քաղաքում միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացվելիք Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի կազմակերպած թեյի արարողությանը:
Ավելի վաղ բրիտանական մամուլը գրել էր, որ ի աջակցություն Պահպանողական կուսակցության՝ Ջագերը մասնակցելու է նշված միջոցառմանը։
Աշխարհահռչակ երաժիշտը հերքել է այդ լուրերը։ «Միշտ խուսափել եմ որևէ կերպ մասնակիցը լինել կուսակցությունների գործունեությանը։ Չեմ ցանկանում, որ ինձ ներգրավվեն «քաղաքական ֆուտբոլային խաղում», հենց այդ պատճառով էլ որոշել եմ չընդունել հրավերը»,–ասել է Ջագերը։
Մեծ Բրիտանաիայի կառավարությունն, իր հերթին, ափսոսանք է հայտնել Ջագերի որոշման կապակցությամբ և ընդգծել , որ արարողությունն արվում է ոչ թե Պահպանողական կուսակցության հեղինակությունը բարձրացնելու, այլ այս տարվա ամռանը Լոնդոնում անցկացվելիք Օլիմպիական խաղերի նախաշեմին ներդրողների ներգրավման նպատակով։