Մոուրինյո. «Իմ ճակատագիրը կախված չէ «Բարսելոնա»–ի հետ հանդիպման արդյունքից»
Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ պատասխան հանդիպումից առաջ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ չնայած առաջին խաղում կրած պարտությանը (1:2)՝ իր թիմն ի վիճակի է հաղթահարել «Բարսելոնա»-ի արգելքն ու դուրս գալ կիսաեզրափակիչ: Այս մասին հաղորդում է «Goal.com»-ը:
«Դեռևս չգիտեմ՝ ով խաղադաշտ դուրս կգա մեկնարկային կազմում: Դեռ պետք է այդ մասին մտածեմ, որից հետո նոր որոշում կկայացնեմ: Ինչ վերաբերում է Պեպեին, եթե նա առողջ լինի և պատրաստ լինի խաղալ, ապա կմասնակցի հանդիպմանը: Դեռևս հայտնի չէ նրա, Գրաներոյի և Լասանա Դիարայի վիճակը: Այդուհանդերձ, չեմ պատրաստվում պատասխանել այն հարցերին, թե ինչու այս կամ այն խաղացողին ընտրեցի: Ես մարզիչ եմ և պարտավոր չեմ հրապարակավ բացատրել որոշումներս: Ինձ չի հետաքրքրում՝ ովքեր կլինեն կատալոնացիների մեկնարկային կազմում: Նրանք խաղալու են իրենց ֆուտբոլը՝ անկախ նրանից՝ որ ֆուտբոլիստները կհայտնվեն խաղադաշտում: Չնայած առաջին խաղում կրած պարտությանը՝ իմ թիմն ի վիճակի է հաղթահարել կատալոնացիների արգելքը և դուրս գալ հաջորդ փուլ: Այդուհանդերձ, ցանկանում եմ հայտարարել, որ իմ ճակատագիրը կախված չէ այդ հանդիպման արդյունքից»,–պորտուգալացու խոսքերը մեջբերում է կայքը:
Մոուրինյո. «Իմ ճակատագիրը կախված չէ «Բարսելոնա»–ի հետ հանդիպման արդյունքից»