Ընտրական օրենսգրքի փոփոխության շուրջ «կոնսենսուս մինուս 1» է ձևավորված։ Մի կողմում քաղաքական ուժերն են, իսկ մյուս կողմում՝ Սերժ Սարգսյանն ու իր նեղ շրջապատը։
Ինչպես հայտնի է, ԲՀԿ–ն միացել է ՀՅԴ–ի ու «ժառանգության» համատեղ նախաձեռնությանը՝ ընտրակարգի փոփոխության թեմայով խորհրդարանական լսումներ անցկացնելու նպատակով։
Քաղաքական դաշտի ակտիվ մասնակիցների այս համագործակցությունը մտահոգել է նախագահական նստավայրին։ Նրանք շատ լավ հասկանում են, որ «կոնսենսուս մինու 1»–ն իշխանափոխության բանաձև է։ Հասկանում են ու քայլեր ձեռնարկում, որպեսզի կոնսենսուսի եկած կուսակցությունների միջև պառակտում առաջացնեն։ Գործի են դրվում տարատեսակ «մուտիլովկաներ»։ Մարտի են նետվում «ազնիվ քյարփինջներն» ու մանրամեծածախ սկզբունքով աշխատող հաճախորդները։
«Կոնսենսուս մինու 1»–ի դեմ ուղղված իշխանության ձեռնարկած քայլերից կարելի է համարել այն ասուլիսը, որի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Կարինե Հակոբյանը հայտարարեց, թե Սերժ Սարգսյանը պետք է առաջիկա խորհրդարանական ընտրություններին թույլ չտա մասնակցելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և ԿԸՀ–ն պետք է չգրանցի այդ ուժին։
Եկեք անկեղծ լինենք. նման հայտարարություն կարող էր իրեն թույլ տալ Սերժ Սարգսյանի կողմից բազմիցս օգտագործված գեղամյանատիպ «ժողգործիքը», բայց ոչ պարկեշտ մարդու համարում ունեցող և իրեն ընդդիմադիր հռչակած գործիչը։
Անկեղծորեն չենք ուզում մտածել, որ Կ.Հակոբյանը ինչ–ինչ պայմանավորվածությունների արդյունքում է նման հայտարարություն արել, բայց այլ եզրակացության էլ դժվարությամբ ենք հանգում։ Տեղին է հիշեցնելը, որ հարգանք վաստակելը շատ դժվար բան է, իսկ այն կորցնելը՝ մի ակնթարթի հաշիվ։ Հետևաբար՝ չի կարելի է տարիների ընթացքում կուտակածը քամուն տալ սերժանպաստ հայտարարությամբ։
Հակոբյանը պետք է որ հասկանար իր ասածների հետևանքները և սպասվող գնահատականները։ Եթե չի հասկացել, թե ինչ է ասում և ում ջրաղացին է ջուր լցնում, ապա դա ներելի է, բայց այդ դեպքում որքանո՞վ է ճիշտ քաղաքականությամբ զբաղվելը՝ այն էլ կուսակցության քարտուղարի կարգավիճակով։ Իսկ եթե Կ. Հակոբյանն ամեն ինչ շատ լավ հասկանալով է հանդես եկել սերժամետ ու հակաբարգավաճական հայտարարությամբ, ապա այստեղ խնդիր ունի «Ժառանգություն» կուսակցությունը և անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանը, քանզի նախընտրական փուլում հատկապես կարևորվում է կուսակցական կարգապահությունն ու ընտրած գծի հստակությունը։
Ներկա քաղաքական իրողությունները հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ տիկինը բավական անհարմար դրության մեջ է դրել նախևառաջ իր հարազատ կուսակցությանը, քանզի այն պահին, երբ ինքը, Սերժ Սարգսյանի սրտի ուզած ձևով, ելույթ էր ունենում Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժի դեմ, «Ժառանգությունը» ԲՀԿ–ի հետ համատեղ հայտարարություն էր տարածում առաջիկա ընտրությունների հետ կապված։ Ասել է թե՝ «Ժառանգության» քարտուղարը, կամա թե ակամա, «պոդստավկա» է արել իր կուսակցությանը։ Բացի այդ, այսօր ԲՀԿ–ի դեմ արշավի են դուրս եկել տարատեսակ հաճախորդները, Վովայի գլխավորած պեպլնիցայական ուժերը, ծախու մամուլն ու այլ կատարածուները, և եթե այս ամենի ֆոնին ընդդիմադիր կուսակցության քարտուղարն է միանում իշխանական շրջանակներին, ապա կա՛մ քաղաքականապես անմեղսունակ է, կա՛մ մենք գործ ունենք այլ տիպի գործչի հետ։
Ի դեպ, «ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն արձագանքել է Կ. Հակոբյանի ասածներին ու որոշ մեկնաբանություններ ներկայացրել։
«Այսօր «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը, հանդես գալով մամլո ասուլիսում, հնչեցրել է որոշ մտքեր, որոնցիցոչբոլորնեն համընկնում կուսակցության պաշտոնական տեսակետի հետ: Այսպես` նա կասկածի տակ է դրել ԿԸՀ-ի կողմից ԲՀԿ-ի` ընտրություններին մասնակցելու հայտի ընդունմաննպատակահարմարությունը: «Ժառանգությունը» գտնումէ, որբոլորկուսակցություններիհայտերիընդունումըԿԸՀ-իկողմիցպետքէտեղիունենանօրենքիտառինհամապատասխան` ապահովելովազատեւօրինականմրցակցություն: Այդիմաստովմենքչենքգտնում, որ որևէ կուսակցություն, որըգործումէօրենքիշրջանակներում, պետքէխնդիր ունենա ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ-ի կողմից գրանցում ստանալու առումով»,– մասնավորապես նշել է Խուրշուդյանը։
«Ժառանգության» մամլո խոսնակի տարածած հաղորդակցության մեջ բարձր է գնահատված բոլորայնկուսակցությունների դիրքորոշումը, ովքերմիացելեն «Ժառանգության» եւՀՅԴ-իհամատեղնախաձեռնությանը` մեծամասնականընտրականհամակարգիցհրաժարվելունպատակովՀՀԸնտրականօրենսգրքումփոփոխություններիրականացնելուուղղությամբ:
Խուրշուդյանի մեկնաբանություններից ելնելով՝ ակնհայտ է, որ Կարինե Հակոբյանն իր անձնական տեսակետն է հայտնել ԲՀԿ–ի մասով, իսկ թե ինչու է այդպես ստացվել և ինչու են այդքան կոնտրաստի մեջ հայտնվել կուսակցության քարտուղարի ու կուսակցության պաշտոնական մոտեցումները, արդեն «Ժառանգության» պարզելիք հարցն է։
Կոնսենսուս – 1 - Կարինե Հակոբյա՞ն
Ընտրական օրենսգրքի փոփոխության շուրջ «կոնսենսուս մինուս 1» է ձևավորված։ Մի կողմում քաղաքական ուժերն են, իսկ մյուս կողմում՝ Սերժ Սարգսյանն ու իր նեղ շրջապատը։
Ինչպես հայտնի է, ԲՀԿ–ն միացել է ՀՅԴ–ի ու «ժառանգության» համատեղ նախաձեռնությանը՝ ընտրակարգի փոփոխության թեմայով խորհրդարանական լսումներ անցկացնելու նպատակով։
Քաղաքական դաշտի ակտիվ մասնակիցների այս համագործակցությունը մտահոգել է նախագահական նստավայրին։ Նրանք շատ լավ հասկանում են, որ «կոնսենսուս մինու 1»–ն իշխանափոխության բանաձև է։ Հասկանում են ու քայլեր ձեռնարկում, որպեսզի կոնսենսուսի եկած կուսակցությունների միջև պառակտում առաջացնեն։ Գործի են դրվում տարատեսակ «մուտիլովկաներ»։ Մարտի են նետվում «ազնիվ քյարփինջներն» ու մանրամեծածախ սկզբունքով աշխատող հաճախորդները։
«Կոնսենսուս մինու 1»–ի դեմ ուղղված իշխանության ձեռնարկած քայլերից կարելի է համարել այն ասուլիսը, որի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Կարինե Հակոբյանը հայտարարեց, թե Սերժ Սարգսյանը պետք է առաջիկա խորհրդարանական ընտրություններին թույլ չտա մասնակցելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և ԿԸՀ–ն պետք է չգրանցի այդ ուժին։
Եկեք անկեղծ լինենք. նման հայտարարություն կարող էր իրեն թույլ տալ Սերժ Սարգսյանի կողմից բազմիցս օգտագործված գեղամյանատիպ «ժողգործիքը», բայց ոչ պարկեշտ մարդու համարում ունեցող և իրեն ընդդիմադիր հռչակած գործիչը։
Անկեղծորեն չենք ուզում մտածել, որ Կ. Հակոբյանը ինչ–ինչ պայմանավորվածությունների արդյունքում է նման հայտարարություն արել, բայց այլ եզրակացության էլ դժվարությամբ ենք հանգում։ Տեղին է հիշեցնելը, որ հարգանք վաստակելը շատ դժվար բան է, իսկ այն կորցնելը՝ մի ակնթարթի հաշիվ։ Հետևաբար՝ չի կարելի է տարիների ընթացքում կուտակածը քամուն տալ սերժանպաստ հայտարարությամբ։
Հակոբյանը պետք է որ հասկանար իր ասածների հետևանքները և սպասվող գնահատականները։ Եթե չի հասկացել, թե ինչ է ասում և ում ջրաղացին է ջուր լցնում, ապա դա ներելի է, բայց այդ դեպքում որքանո՞վ է ճիշտ քաղաքականությամբ զբաղվելը՝ այն էլ կուսակցության քարտուղարի կարգավիճակով։ Իսկ եթե Կ. Հակոբյանն ամեն ինչ շատ լավ հասկանալով է հանդես եկել սերժամետ ու հակաբարգավաճական հայտարարությամբ, ապա այստեղ խնդիր ունի «Ժառանգություն» կուսակցությունը և անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանը, քանզի նախընտրական փուլում հատկապես կարևորվում է կուսակցական կարգապահությունն ու ընտրած գծի հստակությունը։
Ներկա քաղաքական իրողությունները հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ տիկինը բավական անհարմար դրության մեջ է դրել նախևառաջ իր հարազատ կուսակցությանը, քանզի այն պահին, երբ ինքը, Սերժ Սարգսյանի սրտի ուզած ձևով, ելույթ էր ունենում Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժի դեմ, «Ժառանգությունը» ԲՀԿ–ի հետ համատեղ հայտարարություն էր տարածում առաջիկա ընտրությունների հետ կապված։ Ասել է թե՝ «Ժառանգության» քարտուղարը, կամա թե ակամա, «պոդստավկա» է արել իր կուսակցությանը։ Բացի այդ, այսօր ԲՀԿ–ի դեմ արշավի են դուրս եկել տարատեսակ հաճախորդները, Վովայի գլխավորած պեպլնիցայական ուժերը, ծախու մամուլն ու այլ կատարածուները, և եթե այս ամենի ֆոնին ընդդիմադիր կուսակցության քարտուղարն է միանում իշխանական շրջանակներին, ապա կա՛մ քաղաքականապես անմեղսունակ է, կա՛մ մենք գործ ունենք այլ տիպի գործչի հետ։
Ի դեպ, «ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն արձագանքել է Կ. Հակոբյանի ասածներին ու որոշ մեկնաբանություններ ներկայացրել։
«Այսօր «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը, հանդես գալով մամլո ասուլիսում, հնչեցրել է որոշ մտքեր, որոնցից ոչ բոլորն են համընկնում կուսակցության պաշտոնական տեսակետի հետ: Այսպես` նա կասկածի տակ է դրել ԿԸՀ-ի կողմից ԲՀԿ-ի` ընտրություններին մասնակցելու հայտի ընդունման նպատակահարմարությունը: «Ժառանգությունը» գտնում է, որ բոլոր կուսակցությունների հայտերի ընդունումը ԿԸՀ-ի կողմից պետք է տեղի ունենան օրենքի տառին համապատասխան` ապահովելով ազատ եւ օրինական մրցակցություն: Այդ իմաստով մենք չենք գտնում, որ որևէ կուսակցություն, որը գործում է օրենքի շրջանակներում, պետք է խնդիր ունենա ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ-ի կողմից գրանցում ստանալու առումով»,– մասնավորապես նշել է Խուրշուդյանը։
«Ժառանգության» մամլո խոսնակի տարածած հաղորդակցության մեջ բարձր է գնահատված բոլոր այն կուսակցությունների դիրքորոշումը, ովքեր միացել են «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի համատեղ նախաձեռնությանը` մեծամասնական ընտրական համակարգից հրաժարվելու նպատակով ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու ուղղությամբ:

Արման Սահակյան