Լրահոս

11.05.2009 11:22


ՄԱԿ–ը խիստ դատապարտել է Շրի Լանկայում 400 խաղաղ բնակիչների մահվան պատճառ դարձած հրետակոծությունը

ՄԱԿ–ը խիստ դատապարտել է Շրի Լանկայում 400 խաղաղ բնակիչների մահվան պատճառ դարձած հրետակոծությունը

ՄԱԿ-ը խիստ դատապարտել է Շրի-Լանկայի հյուսիսում կառավարական զորքերի հրետակոծությունը, այն որակելով՝ հարյուրավոր խաղաղ բնակիչների «սպանդ»։ Associated Press-ի հաղորդմամբ երկրի կառավարական զորքերի և «Թամիլ Իլամի ազատագրման վագրեր» անջատողականների միջև հակամարտության գոտում, շաբաթ օրը սկսված մասայական հրետակոծությունը շարունակվել է մինչև երեկ ուշ երեկո։ Մահացել է առնվազն 378 խաղաղ բնակիչ։ Այսօր ՄԱԿ-ի ներկայացուցիչ Գորդոն Վեյսը հայտարարել է, որ ՄԱԿ-ը մշտապես զգուշացրել է, թե Շրի-Լանկայի մարտական գործողությունների գոտում հրետակոծությունը հնարավոր է՝ դառնա խաղաղ բնակիչների մահվան պատճառ։

Անջատողականների ոչնչացմանը, որոնք դեռևս երեք տարի առաջ վերահսկում էին Շրի-Լանկայի տարաքծքի մեկ քառորդը, դժվարեցնում է մարտական գործողությունների գոտում շրջափակման մեջ հայտնված 20 հազար խաղաղ բնակիչների ներկայությունը։ Բանակը հույս ունի առաջիկա օրերին գրավել Պրաբխակարանը և վերջ դնել 1983թ.-ից շարունակվող քաղաքացիական պատերազմին, որի հետևանքով մահացել է 80 հազար մարդ։

 

Այս խորագրի վերջին նյութերը