Մեկնաբանություն

27.01.2012 17:11


Կեղծում եք, տղե՛րք

Կեղծում  եք,  տղե՛րք

«Ազատ, բայց սերժատու» որոշ լրատվամիջոցներ օրեր առաջ ներկայացրել են «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության 2011թ. զեկույցը: Իրականում  սերժատուների ներկայացրածը շատ  փոքր աղերս ունի իրական զեկույցի հետ: Մասնավորապես այս տարվա զեկույցին ավելացվել են նախորդ տարիներից հատվածներ, և արվել են սեփական «ճշգրտումները»:

Ուշագրավն այն է, որ սերժատուները չեն հրապարակել 2011–ի զեկույցի՝  Հայաստանին վերաբերող միակ հատվածը, ըստ որի. «Գրավիչ առաջընթացի շղարշի ներքո Հայաստանն իրականում գտնվում է նույն տեղում, ուր գտնվում էր 3 տարի առաջ՝ 2008թ. վիճելի ընտրությունների հետ  ոչ ուղղակիորեն կապված կոշտ ճնշումների դրվագից առաջ:

ԶԼՄ-ն մնում է մշտական իրավական հետապնդումների թիրախ, և հասցված վնասի ծավալը միայն նպաստում է պետության մեջ վախի մթնոլորտին»։ ( http://fr.rsf.org/IMG/pdf/indeks_svobody_pressy_2011-2012-3.pdf)

Ահա այս հատվածը սերժատուների համար համարվեց «անընդունելի և անհանդուրժելի», և տեղի ունեցավ «մոնտաժ»:

Իսկ ինչ վերաբերում է շեփորահարվող  աննախադեպ առաջընթացին, ապա այստեղ ևս գործ ունենք բացահայտ կեղծիքի հետ։ 2007–ին Հայաստանը, ըստ «Լրագրողներ առանց սահմանի» հեղինակավոր կազմակերպության զեկույցի, գտնվում էր  77-րդ տեղում: 2008-ից  սկսած, երբ իշխանությունը վերցրեց Ս. Սարգսյանը, Հայաստանում  խոշոր  հետնըթաց է եղել. 2008-ին մենք 102–րդ տեղում էինք,  2009–ին՝ 111–րդ,  2010–ին՝ 101–րդ,  իսկ 2011-ի 77-րդ տեղն ընդամենն արձանագրում է, որ մենք 4 տարի է՝ դոփում ենք տեղում (լավագույն դեպքում):

Արման Սահակյան

Այս խորագրի վերջին նյութերը