Լրահոս

20.11.2010 11:57


Օբամա. «ԱՄՆ–ը պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը»

Ինչպես տեղեկացնում է «ИТАР-ТАСС» գործակալությունը, Սպիտակ տունը հաղորդում է, որ ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդիպելով Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ՝ ասել է, թե ԱՄՆ-ը պաշտպանում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

-Նախագահ Օբաման Լիսաբոնում հանդիպել է նախագահ Սահակաշվիլիի հետ՝ եկրկկողմանի հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը  վերաբերող հարցեր քննարկելու նպատակով։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը պաշտպանում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը,-ասված է հաղորդագրության մեջ։

Օբաման նաև Վրաստանին շնորհակալություն է հայտնել Աֆղանստանում միջազգային առաքելությանն օժանդակելու համար։

 

Այս խորագրի վերջին նյութերը