Ռասմուսեն. «Չեմ կարծում, թե մենք կարող ենք Ղարաբաղում դեր խաղալ»
Հյուսիսատլանտյան դաշինքն ընդլայնելու է Կենտրոնական Ասիայի երկրների հետ համագործակցությունը նախ և առաջ թմրադեղերի հետ պայքարի ոլորտում։ «Euronews»-ը հայտնում է, որ այդ մասին Լիսաբոնում մամլո ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։
«Մենք մեծ նշանակություն ենք տալիս Կենտրոնական Ասիայի երկրների հետ համագործակցությանը, նախ և առաջ՝ Աֆղանստանում թմրադեղերի սպառնալիքին հակազդելու ուղղությամբ»-նշել է գլխավոր քարտուղարը։
Ռասմուսենը նաև ավելացրել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը Ղարաբաղի խնդրի կարգավորման մեջ իր դերը չի տեսնում։ «Չեմ կարծում, թե Ղարաբաղում մենք կարող ենք դեր խաղալ»-ասել է նա։